Նախերգանքի համար: Որտեղ կանիծեք Եդիգարյանին, հիշեք, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանական գծում կա նոր ծագող աստղ՝ Վարազդատ Հարոյան... Ես քո բառցովկեքը դնեմ բարձիս տակ... Սա մեկ:
Հաղթանակները չեն նվիրում այն նվաճել է պետք: Մենք, երկպագու ենք: Կարող ենք անդադար, և անընդմիջում քննադատել բոլորին, նրանք ֆուտբոլիստ են, որոնք լարվածության մեջ են: Ես մեր հավաքականի այսօրվա խաղը գնահատում եմ գերազանց; Ես սիրում եմ իմ հավաքականին անկախ արդյունքներից:
Մի հայտնի անեկդոտ կա: Ամուսինը գալիս ա տուն, ու կնոջն ասում ա. «Գիտես, մենք հայ հայ էր 100 հազար դոլարանոց ջիպ էինք ունենալու: Կինը ոգևորված ասում ա, էդ ոնց՞: Ամուսինն էլ ասում ա, որ տուն գալուց տեսել ա, որ հարևանը իր այդ մեքենան լվանում ա, հարցրել ա. «մեքենադ կտաս ինձ», սա էլ թե չէ: Ամուսինն ասում ա, կնիկ. «Հայ հայ էր ասեր հա տալիս եմ քեզ, մենք 100 հազարանոց ջիպ կունենայինք»:
Հիմա մերն ա, հայ հայ էր, բա որ չկրվեինք, բա որ Եդիգարյանը, բա որ Յուրան, բա որ ...
Ես վստահ եմ, որ այսօրվա մեր ազգային ընտրանին, իր պատմության մեջ լավագույնն է... Մենք այս հավաքականով դեռ հասնելու ենք նորանոր բարձրունքների, չէ որ մեր դարպասին կանգնում է Բերեզովսկին՝ ինչպես զինվորը սահմանին, չէ որ մեր սահմանապահ Բերեզովսկու թիկունքին կանգնած է մեր հրետանին՝ Վարազդատ Հարոյանը, իսկ չէ որ Կառլենը Մկրտչյան, Հենրիկը Մխիթարյան, մեր կենտրոնն են, մեր հզորներն են:
Իսկ չէ որ մենք ունենք հարձակման այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Արազ Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը, Արթուր Սարկիսովը...
Թող ինձ ներեն, բոլոր այն վազողները, որոնց այս պահին չեմ հիշում:
Ես սիրում եմ իմ հավաքականին, ես ուզում եմ հավերժ նրանք լինեն սիրված, անկախ խաղատախտակի հաշվից...
Տղերք, հաջորդին մենք կլինենք Եվրոպայի առաջնությունում, ու գուցե հենց դառնանք Եվրոպայի չեմպիոն... Ձեզ տոկունություն, հույս, հավատ, առաողջություն, իսկ մենք դեռ երկրպագելու ենք ձեզ, չէ որ դուք մեր դրոշը բարձր պահողներն եք...
Հաղթանակներ բոլորին....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3387465220785?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել