1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հնագետները գորտի թաթերի ոսկորներ են հայտնաբերել, որոնք օգտագործվել են սննդի մեջ Ք.Ա. 7-8-րդ դարերում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Սթոունհենջից ոչ շատ հեռու պեղումներով զբաղվող գիտնականներն այդ գտածոն հայտնաբերել են ապրիլին, սակայն փորձաքննության արդյունքները հայտնի են դարձել միայն նոյեմբերին: Հնագետների խոսքերով` գորտի եփված թաթերը հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի հնագույն բնակավայրերից մեկում:
Բացի այդ, գիտնականները ենթադրել են, որ Ք. Ա. 7-րդ դարում անգլիացիների սննդակարգի մեջ են մտել նաև բիզոնի, վայրի ցլի և եղնիկի միս:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_222583.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել