Armsport.am-ը գրում է.
70՝ ԳՈՈՈԼ: 1:2: Հենրիխ Մխիթարյան: Գեւոր Ղազարյանն անկյունայինից փոխանցում կատարեց, իսկ Մխիթարյանը գլխով գրավեց դարպասը:
63՝ Լեւոն Հայրապետյանին փոխարինեց Կամո Հովհաննիսյանը:
61՝ Ինսինյեն նպաստավոր դիրքից հարվածեց, սակայն Բերեզովսկին կրկին տեղում էր:
60՝ Պասկուալը դեղին քարտ ստացավ՝ Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղալու համար:
60՝ Բալոտելին վտանգավոր դիրքում էր, սակայն նրա հարվածը չստացվեց:
58՝ Ինսինյեն սուր անկյան տակ մոտիկից հարվածեց, սակայն Բերեզովսկին տեղում էր:
57` Պիրլոն տուգանայինից բարձր հարվածեց:
56՝ Վարազդատ Հարոյանը կոպիտ խաղի համար դեղին քարտ է ստանում:
54` Մարիո Բալոտելին փոխարինում է Օսվալդոյին: Տրիբունաները մեծ ոգեւորությամբ են դիմավորում Մարիոյին:
51` Օզբիլիսը հեռվից հարվածեց, սակայն շեղ էր:
46` Մեկնարկեց երկրորդ խաղակեսը: