1in.am-ը գրում է.

Օրական մեկ կտոր երշիկ ուտող տղամարդիկ իրենց անպտղության սպառնալիքի տակ են դնում, քանի որ կիսաֆաբրիկատները վատացնում են սերմնահեղուկի որակը, ենթադրում են գիտնականները: 

Նրանք, ովքեր ցանկանում են ավելացնել երեխա ունենալու հնարավորությունները, պետք է ավելի շատ ձուկ ուտեն: 

Ընդհանուր առմամբ նոր ուսումնասիրությունը հաստատում է, որ սերունդ ունենալու հնարավորությունը ուղղակի կապված է ապագա ծնողների ապրելակերպի հետ: 

Հարվարդի համալսարանի ուսումնասիրողները պարզել են էկո-բուժում անցնող տղամարդկանց սննդակարգը: Նրանցից յուրաքանչյուրին հարցրել են, թե որքան հաճախ են նրանք օգտագործում վերամշակված միս, սպիտակ միս, կարմիր միս, սպիտակ ձուկ: Օրական ընդամենը կես չափաբաժին վերամշակված միս կերած տղամարդիկ միայն 5,5 % նորմալ չափի սպերմատոզոիդներ են ունեցել, իսկ նրանք, ովքեր ավելի քիչ են երշիկեղեն կերել՝ 7,2 %:

Իսկ այն տղամարդիկ, ովքեր թեկուզ երկու օրը մեկ անգամ սպիտակ ձուկ են կերել, ավելի լավ որակի սերմնահեղուկ են ունեցել, քան նրանք, ովքեր ձկնեղեն ավելի քիչ են կերել, գրում է Mail Online-ը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել