Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ներկայությամբ քանի ակադեմիկոս է ընդհանրապես լսում, կամ հասկանում, թե ի՞նչ է ասում երկրի նախագահը: Հաշվի առնելով այդ մարդկանց տարիքը ես մի քիչ կասկածում եմ: Իսկ երկրի նախագան ինչու չի բարձրաձայնում այն, մասին, որ գիտությունների ակադեմիայի այս կազմով ու կառուցվածքով մենք այլևս երբեք ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, որպես այդպիսին չեն ունենա: Այս մարդիկ այնքան հետ են այնքան հին են իրենց ոլորտներում տեղի ունեցած նորություններից, որ նույնիսկ տեսականորեն դա պատկերացնել չեն կարող և այսքանից հետո ինչի մասին է խոսում նախագահը, կներեք, բայց ես չեմ հասկանում: Ստացվում է` մենք հույսներս դրել ենք մի կառույցի վրա, որն ի սկզբանե գիտական լուրջ հաջողություններ արձանագրել չի կարող: Անկեղծ լինենք իրար հետ ժողովուրդ ջան



