Esem.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի՝ նոր եթերաշրջանում նոր նախագծով ներկայանալու մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Հաղորդավարուհին կրկին եթերում է, սակայն ոչ ամենօրյա ռեժիմով, ինչպես և ցանկանում էր: Նա  վարում է Հանրայինի նոր՝ «Արի ու տես» հաղորդումը, որը կոչ է անում՝ «Արի ու տես՝ ինչ է կատարվել Հանրայինում անցնող շաբաթվա ընթացքում»:)

 Գոհարի փոխանցմամբ՝ հաղորդումը ստեղծվել է հեռուստաընկերության նոր ղեկավարության մտահղացմամբ, իսկ իրենց թիմը զարգացրել է այն:  «Հաղորդումը շատ հագեցած է: Ունենք հյուր, ում հետ շրջում ենք ամբողջ օրվա ընթացքում: Բացի այդ, Հանրայինի տարբեր ծրագրերին ենք անդրադառնում թե՛ հետնաբեմում, թե՛ չստացված կադրերին ու զավեշտներին, թե՛ նույնիսկ այն նյութերին, որոնք նշանակալից ու հետաքրքիր են և արժանի ևս մեկ դիտման: Դրանք ներկայացնում ենք մեր մեկնաբանությամբ»,- ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ իրենց նոր ծրագիրը բազմաբովանդակ է:

 Հաղորդումը մի քանի էջ ունի: Ըստ Գոհարի՝ ընթացքը շատ դինամիկ է. «Այնքան դինամիկ է, որ հեռուստադիտողը չի հասցնի նկատել՝ որտեղ ինչ-որ մի բանն ավարտվեց, որտեղ սկսվեց նորը: Ամենը փոխկապակցված է: Ես էլ իմ մեկնաբանություններով հանդիսանում եմ կապը: Դա մեկ ժամ տևող ժամանց է, որը ներկայացնում է Հանրայինի լավագույնը»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել