1in.am-ը գրում է.
Ածուխը մինչև 2020թ. կդառնա ամենապահանջված վառելիքը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով նավթին: Հոկտեմբերի 14-ին նման կանխատեսմամբ է հանդես եկել Wood Mackenzie հետազոտական ընկերության փորձագետ Ուիլյամ Դուրբինը:
Մինչև 2020թ. ածուխի օգտագործումը կհասնի 4,5 մլրդ տոննայի նավթային հաշվեկշռով այն դեպքում, երբ նավթինը՝ 4,4 մլրդ տոննայի:
2010թ. աշխարհում ածուխի պահանջարկը կազմել է 3,6 մլրդ տոննա, իսկ նավթինը՝ 4 մլրդ տոննա: 2000-ից ի վեր ածուխի օգտագործումը աճել է 1,3 մլրդ տոննայով:
Ածուխի պահանջարկի հարցում հիմնական դերակատարներն են Չինաստանն ու Հնդկաստանը, ընդ որում՝ Չինաստանին է բաժին ընկնում ածուխի օգտագործման երկու երրորդը:
Դուրբինը ենթադրում է, որ Չինաստանը կհենվի ածուխի վրա դրա հասանելիության ու էժանության պատճառով:
2012թ. դեկտեմբերին Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսեց, որ 2017թ. ածուխի մասնաբաժինը համաշխարհային էներգետիկայում գրեթե կհավասարվի նավթին: