Մեր ժամանակներում, երբ ամեն ինչ հսկվում ու տեսաձայնագրվում է, այնպիսի իրադարձություններ ու իրավիճակներ են տեսագրվում, որ տարիներ առաջ ուղղակի անհնարին կլիներ: Իհարկե այս տեսաձայնագրություններից շատերը գաղտնի են պահվում հասարակությունից տարբեր պատճառներով: Ներկայացվող հոդվածը հենց այդպիսի տեսանյութերի մասին է, որոնք իրական են, սակայն դրանք գրեթե անհնար է գտնել համացանցում:
10 Բրյուսելի օդանավակայանի ադամանդների կողոպուտի տեսանյութը
8 դիմակավոր մարդիկ 50 միլիոն դոլար արժողության ադամանդներ են գողանում 2013թ.ի փետրվարի 18-ին Բրյուսելի օդանավակայանից: Նրանք կարողացել էին թափանցել օդանավակայանի տարածք ցանկապատի մեջ անցք բացելու միջոցով: Նրանք ոստիկանական համազգեստ էին հագած և դիմակներ էին կրում: Կողոպտիչները ներս էին թափանցել այն ժամանակ, երբ զրահապատ մեքենայից ադամանդները դուրս էին հանվում ու տեղափոխվում պահեստ: Նրանք 130 տոպրակ չմշակված ադամանդներ հավաքեին 15 րոպեյի ընթացքում` այն իրենց մեքենան տեղափոխելով: Չնայած նրանք ավտոմատ զենքեր էին կրում, սակայն այն ամենևին էլ չեն օգտագործել: Ասում են, որ կողոպուտը կազմակերպած է եղել հենց աշխատակիցների կողմից, քանի որ կողոպտիչները տեղյակ են եղել փականով չփակված դարպասի մասին, տարածքում կատարվող շինարարության ու տարվող աշխատանքների ճշգրիտ ժամերի մասին: Ադամանդների մեծ մասի անմշակ լինելու պատճառով դժվար է դրանք գտնելը: Օդանավակայանում տեղադրված տեսախցիկների կողմից ֆիկսված տեսանյութերը չեն հրապարակվել: 2013թ.ին Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Բելգիայի ոստիկանությունը 2 տասնյակ մարդ է ձերբակալել, որոնք կասկածվել են կողոպուտի մեջ ներգրավված լինելու մեջ, այնուամենայնիվ գործը դեռևս հետաքննվում է:
9 Սեզամ փողոցի տեսարան 87-ի տեսագրությունը
Երեխաների կողմից ամենադիտվող մանկական հեռուստաշոուի «Սեզամ փողոցի» 1976թ.ի փետրվարի 10-ին 87-րդ մասում նկարահանվում էր Մարգարեթ Հեմիլթոնը Արևելքի չար կախարդի կերպարանքով: Մարգարեթն ու նկարահանող անձնակազմը պատկերացում անգամ չունեին, որ այդ տեսարանը երեխաներին կարող է սարսափեցնել: Մարգարեթը հասկանում էր, որ իր կերպարը կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա, նույնիսկ այն դեպքում, երբ նա բացատրում էր երեխաներին շուի ժամանակ, որ նա ուղղակի հագնվել է կախարդի նման: Իսկ տեսարանը հետևյալն էր. կախարդը կորցնում է իր ցախավելը, որը պարզվում է վերցրել է Դեյվիդը: Կախարդուհին փորձում է հետ վերցնել իր ցախավալեը տարբեր փորձեր իրականացնելով, սակայն ապարդյուն: Գրոուչի կերպարը ընկերանում է կախարդի հետ: Երբ այս ֆիլմաշարի այս մասը հեռարձակվեց, ծնողները սկսեցին բողոքել, որ երեխաները խիստ վախեցել են, որոշ երեխաներ նույնիսկ չեն կարողացել քնել: Նկարահանման անձնակազմը որոշում է փորձարկել ու նորից խաղալ այս տեսարանը երեխաների առջև, սակայն ծնողների ներկայությամբ: Արդյունքում դժվար էր նկատել, որ երեխաները վախենում էին, հավանաբար այն պատճառով, որ ծնողները նրանց կողքին էին: Որոշվեց, որ այս սերիան այլևս չի հեռարձակվի և այդպես էլ եղավ. այժմ ուղղակի հնարավոր չէ գտնել տեսագրությունը ո՛չ համացանցում, ո՛չ էլ տեսասկավառակով:
8 Արմին Մյուեսի տեսագրությունը
Այս պատմությունը բավականին ծանր պատմություն է և սրա տեսագրությունը ավելի լավ է երբեք էլ չհրապարակվի: 2001թ.ի Արմին Մյուեսը «The Cannibal Café» (Կաննիբալի սրճարանը) կայքում մի գովազդ է հրապարակում, որպեսզի կամավոր գտնի, ով համաձայն կլինի իրեն մորթեն ու ուտեն: Զարմանալիորեն գտնվում է այդպիսի մեկը, նրա անունը Բերնդ Ջուրգեն Արմանդո Բրենդես էր: Նրանք հանդիպում են 2001թ.ի մարտին Ռոտենբուրգում Մյուիսի տանը, որտեղ էլ վերջինս սպանում է տղային: Մյուիսը նկարահանում էր ամբողջ ընթացքը (մանրամասները չեն քննարկվի այստեղ): Սպանությունից հետո 10 ամիսների ընթացքում նա 20 կգ միս է կերել: Նա աղացել է ոսկորներն ու այն օգտագործել ուտեստներ պատրաստելու համար որպես ալյուր: 2002թ.ի դեկտեմբերին նա նորից հայտարարություն է հրապարակում, որի մասին տեղեկացնում են ոստիկանությանը, այս անգամ նրան ձերբակալում են: Մյուեսին դատապարտում են ընդամենը 8 տարով, քանի որ նրա զոհը կամավոր էր գնացել նրա մոտ: Այնուամենայնիվ գործը կրկին բացվել է 2006թ.ին ու այս անգամ նրան ցմահ են դատապարտել: Նշվում է, որ նա բանտում բուսակեր է դարձել իսկ իր պնդմամբ Գերմանիայում մոտ 800 կաննիբալներ են ապրում:
7 Թիմոթի Թրիդուելի մահվան տեսագրությունը
Թիմոթի Թրիդուելին հոշոտել է արջը իր ընկերուհու` Էմի Հյուգերնարդի աչքերի առջև Կատմայի ազգային զբոսայգում: Թիմոթին սիրում էր արջերին և ամեն տարի այցելում էր զբոսայգի: Բազմաթիվ անգամներ նա լրագրողների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ հաճախակի էր արջերի հետ մոտ տարածությունից շփվում, սակայն մասնագետները նրան քննադատում էին այն բանի համար, որ նա անհրաժեշտ ձևով պաշտպանված չէր լինում: 2003թ.ին Թիմոթին որոշում մնալ զբոսայգում մեկ շաբաթ, որպեսզի կարողանա արջ տեսնել: Սա սիրում էր բնական միջավայրում լուսանկարել արջերին ու ժամերով տեսանյութեր էր նկարահանում: Այսպես 2003թ.ի հոկտեմբերի 5-ին նրա բախտը չի բերում ու նա հոշոտվում է արջի կողմից: Տեսանյութը գոյություն ունի, սակայն էկրանը ուղղակի սև է իսկ ձայնագրության մեջ լսվում են Թիմոթիի բղավոցներն ու նրա ընկերուհու ճչոցները: Ընկերուհին այս տեսագրությունն այժմ պահում է բանկում` փակի տակ:
6 Կարլա Հոմոլկայի տեսագրությունը
Փոլ Բերնարդոն սարսափի մեջ էր պահում Օնտարիոյի Սքարբորո համայնքը 1980-ականներին ու 1990-ականների սկզբին: Նա առևանգում էր կանանց ու բռնաբարում նրանց: Ոտիկանության կողմից անցկացված նախաքննության արդյունքում 130 կասկածյալներ են հավաքվում ումից ԴՆԹ-ի նմուշներ են վերցվում. Փոլը նույնպես կասկածյալների մեջ էր: 1990թ.ին նա ամուսնացել էր Կարլա Հոմոլկա անունով մի կնոջ հետ: Փոլն ու Կարլան Կարլայի կրտսեր քրոջը` Թեմմի Հոմոլկային թմրադեղեր են տալիս, որից հետո Կարլան տեսագրում է, թե ինչպես է Փոլը բռնաբարում նրա քրոջը: 1991թ.ին հունիսի 15-ին Փոլը առևանգում է Լիզլիի անունով մի աղջկա. զույգը խոշտանգում է աղջկան Բոբ Մառլիի ու Դեյվիդ Բոուիի երգերի տակ, այնուհետև սպնում նրան: 1992թ.ին նրանց հաջողվում է առևանգել Քրիստեն Ֆրենչին, ով կրկին արժանանում է Լիզլիի ճակատագրին: Կասկածյալների ԴՆԹ-ները հավաքագրելուց հետո միայն 26 ամիս անց զույգը ձերբակալվում է: Կարլան համագործակցելով իրավաբանների հետ վկայություն է տալիս Փոլի դեմ ու դատապարտվում 12 տարվա ազատազրկման, մինչդեռ Փոլին ազատազրկում են ցմահ: Բացահայտված տեսագրություններում երևում է Կարլայի մասնակցությունը հանցագործություններում, ինչպես նաև այն, թե ինչպես է նա սեռական ոտնձգության ենթարկում մի քանի զոհերի ու խոշտանգում նրանց միայնակ` առանց Փոլի ներկայության: Տեսագրություններից շատերը ոչնչացվել են իսկ դրանց մի մասը գաղտնի է պահվում:
5 Քրիստին Չուբակի ինքնասպանության տեսագրությունը
1974թ.ին հուլիսի 15-ին Քրիստինը ինքնասպանություն է գործում իր վարած «Suncoast Digest» հաղորդման ուղիղ եթերում: Նա հաջողակ հաղորդավարուհի էր ու իր շոուն էր վարում: Ինքնասպանությունից որոշ ժամանակ առաջ նա բավականին ընկճված էր: Նա նույնիսկ հաղորդման խմբագրի հետ կատակել էր, թե ատրճանակ է վերցրել իր հետ ու պատրաստվում է ինքն իրեն սպանել: Նրան ասվել էր, որ իր հաղորդումները պատրաստելիս ավելի շատ կենտրոնանա «արյան ու հանցագործությունների» վրա քան կրթական ու ոգեշնչող լուրերի և դա նրան շատ էր հիասթփեցրել:
Ինքնասպանության օրը նա եթերով տեղեկացրեց Սարասոտա-Բրադենթոն Միջազգային օդանավակայանի ռեստորանում տեղի ունեցած հրաձգության մասին: Հաղորդման նկարահանման անձնակազմը փորձեց այդ պահին հեռարձակել տեսանյութերը, սակայն ինչ-որ բան այն չեղավ ու տեսախցիկները շարունակում էին ցույց տալ հաղորդավարուհուն` Քրիստիենին: Այդ պահին Քրիստիենը ուղիղ եթերում ասաց. «Հետևելով 40-րդ հեռուստաընկերոթյան վերջին արյունոտ հանցագործությունները բնական գույներով ձեզ ներկայացնելու կանոններին, դուք այժմ ականատես կլինեք ինքնասպանության փորձի»: Այս ասելով նա հանում է ատրճանակն ու կրակում աջ ականջի ետևից իր գլխին: 14 ժամ անց նա մահանում է իսկ տեսագրությունը երբեք այլևս չի հեռաձակվել ու հանձնվել է հաղորդավարուհու ընտանիքին:
4 Ջոխար Ցարնաեվի պայթուցիկը տեղադրելու տեսագրությունը
2013թ.ի ապրիլի 15-ին «Բոստոնյան մարաթոնի» մրցավազքի ժամանակ երկու պայթյուններ են տեղի ունենում, որի հետևանքով 3 մարդ է մահանում և բազմաթիվ մարդիկվնասվածքներ ստանում: Մարաթոնին բազմաթիվ մարդիկ էին հետևում ու շատերն էին լուսանկարում ու տեսանյութեր նկարահանում: ԿՀՎ-ն խրախուսելով մարդկանց իրենց ներկայացնել տեսանյութերն ու լուսանկարները` հետաքննության արդյունքում շուտով կարողանում է գտնել հանցագգործներին: Կասկածյալներն էին Ջոխար և Թամերլան Ցարնայեվները: Նրանք գտնվեցին Բոստոնի արվարձաններում: Նրանց հայտնաբերելու ժամանակ հրաձգություն է տեղի ունենում, որի հետևանքով մահանում է մի ոստիկան և Թամերլան Ցարնայեվը: Ջոխարը փախչում է, սակայն շուտով հայտնաբերվում ու ձերբակալվում ոստիկանության կողմից: Այս տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես է Ջոխարը իր ուսապայուսակը թողնում այն վայրում, որտեղ տեղի է ունենում երկրորդ պայթյունը: Սա կարևոր տեսագորւթյուն է, որը պետք է ի ցույց դրվի բոլոր մարդկանց նրա մեղավորությունը հաստատելու համար:
3 Ամերիկյան ավիաընկերության թռիչք համար 77-ի տեսանյութերը
2001թ.ի սեպտեմբերի 11-ին ցնցվեց ամբողջ աշխարհհը: ԱՄՆ Աշխարհի առևտրի կենտրոնը ահաբեկչության միակ թիրախը չէր: Ամերիկյան ավիաընկերության համար 77 թռիչքի ինքնաթիռն առևանգվեց ու վայր ընկավ Պենտագոնի վրա, որի հետևանքով 184 մարդ մահացավ: Ինքնաթիռի կործանման բոլոր տեսագրությունները մինչև հասարակությանը հասանելի դառնալը ԿՀՎ-ի կողմից առգրավվել են ու գաղտնի պահվել: Մոտ 84 տարբեր տեսագրություններ են գաղտնի պահվում այս իրադարձության հետ կապված:
2 Սթիվ Իրուինի մահվան տեսագրությունը
Սթիվն իր կյանքը նվիրել էր կենդանիների պաշտպանությանը: 2006թ.ի սեպտեմբերի 4-ին նա նկարահանվում էր «Օվկիանոսի ամենավտանգավոր արարածները» վերնագրով վավերագրական մի ֆիլմում: Երբ նա մտնում է ջուրը հսկայական տափակաձկանը նկարահանելու համար այն հանկարծակի շրջվում է ու պոչի սուր մասով խոցում Սթիվի սրտը: Նկարահանող անձնակազմը կարողանում է նրան հետ բերել ջրից, սակայն փրկել չի հաջողվում: Տեսագրությունները ոչնչացվել են Սթիվի ընտանիքի պահանջով:
1 Սենդի Հուկի հսկողության տեսագրությունենրը
2012թ.ի դեկտեմբեր 14-ին մոտավորապես առավոտյան 9:35-ին Ադամ Լանզան մտնում է Սենդի Հուկ միջնակարգ դպրոց ու Բուշմաստեր XM 15-E2S հրազենով սպանում 26 մարդու: Դպրոցում հսկողության տեսախցիկներով էր հագեցած ու նկարահանում էր բոլոր նրանց ովքեր ներս էին մտնում ու դուրս գալիս: Տեսագրությունները սակայն չեն հրապարակվել կամ ներկայացվել հանրությանը, որի պատճառով էլ այս պատմության հետ կապված բազմաթիվ կասկածելի տեսություններ են առաջ քաշվել հանրության կողմից: