1in.am-ը գրում է.
Չինաստանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել սայլակավոր հաշմանդամ Ցզի Չժունսինին, որը 2013թ. հուլիսին ինքնաշեն ռումբ էր պայթեցրել Պեկինի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դատապարտյալի փաստաբանին:
32-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կանխամտածված պայթյուն իրականացնելու մեջ:
Ցզին ռումբը բերել էր օդանավակայան այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի աշխատակիցները նրան արգելել էին փակցնել թռուցիկներ, որոնք պետք է իր վիճակի նկատմամբ ուշադրություն առաջացնեին:
Պայթյունից միակ տուժածը եղել է հենց հաշմանդամը: Փաստաբանի խոսքով՝ պայթուցիկ սարքը պետք է գրավեր իր հաճախորդի ծանր վիճակի նկատմամբ ուշադրություն, այն պայթել է միայն սխալմամբ:
Դատապարտյալը հայտնել է, որ ինքը վաղուց էր ձգտում իշխանությունների կողմից արդարադատության. 2005թ. նրան ոստիկանները ծեծել էին, ինչի արդյունքում նա դարձել էր հաշմանդամ: