Footsport.am-ը գրում է.
Համաշխարհային թագի համար հավակնորդների մրցաշարը կկայանա Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկում: Մրցաշարի անցկացմանը հավակնում էր նաև Բուլղարական Կոզլոդույ քաղաքը, որի հնարավորությունն ավելի բարձր էր գնահատվում: Մասնավորապես, եթե Խանտի-Մանսիյսկում մրցաշարի մրցանակային հիմնադրամը 600 հազար եվրո է, ապա բուլղարացիների առաջարկում նշվում էր 1,5 միլիոն եվրոյի մասին:
Սակայն բուլղարացիները հրաժարվել են իրենց հայտից, ինչը պայմանավորում են քաղաքական դրդապատճառներով: Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել մեր Լևոն Արոնյանը, ուսաստանցիներ Կրամնիկը, Անդրեյկինը, Կարյակինը, բուլղարացի Տոպալովը, ադրբեջանցի Մամեդյարովը և Անանդ-Կառլսեն մրցամարտի պարտվողը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել