1in.am-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մասնակցել «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, այս մասին հայտարարել է Լիտվայի խորհրդարանի փոխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասը Հայաստանից վերադառնալուց հետո:
Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը նախատեսում է ապագայում ակտիվորեն մասնակցել «Արևելյան գործընկերության» ծրագրին, չնայած այն բանին, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին:
Կիրկիլասի խոսքով՝ Հայաստանը մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը մտադիր է ձգտել ԵՄ-ի և նրա անդամների հետ քաղաքական երկխոսության ամրապնդմանը: