Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջանան Արըթմանը կուսակցության ղեկավարին ուղղված նամակում քննադատել է նրան։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, նամակում Արըթմանը դարձյալ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մոր հայ լինելու մասին պնդմանը։

Արըթմանի զայրույթը շարժել է կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի՝ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցը, որտեղ Գյուլի մոր ազգության վերաբերյալ Արըթմանի պնդումների մասին հարցին պատասխանել է, որ վերջինս այլևս իր կուսակցության անդամ չէ։

Արըթմանը դարձյալ հիշեցրել է, որ Էգե համալսարանի բժշկության ֆակուլտետում ուսանելու տարիներին պրոֆեսոր, դոկտոր Ահմեթ Սաթօղլուն, ով նաև Աբդուլլահ Գյուլի քեռին է, պատմել է, որ իր տատը հայ է եղել և փրկվել է տեղահանության ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել