Emedia.am-ը գրում է
Ռուսաստանի ոստիկանությունը պարզել է Մոսկվայի Բիրյուլովո շրջանում Եգոր Շերբակովին սպանածին:
Ինչպես РИА Новости-ին հայտնել են ներքին գործերի նախարարությունից՝ տղային սպանել է ադրբեջանցի Օրխան Զեյնալով Զախիտ օղլուն, 1982 թվականի ծնված:
Նշենք, որ ռուս երիտասարդին սպանել էին հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ նրա ընկերուհու աչքի առաջ:
Ռուս երիտասարդի սպանությունը հանգեցրեց մեծ անկարգությունների. շրջանի բնակիչները պահանջում էին փակել բանջարեղենի շուկան, որտեղ աշխատում են բազմաթիվ ներգաղթյալներ, և խստացնել ներգաղթի քաղաքականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել