Ս. Անանիայի մասունքակիր աջը այսօր լինելու է Երևանի Ս. Զորավոր եկեղեցումPanorama.am-ը գրում է.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Նա Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշակվում է Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, հենց Ս. Անանիան է նրան բժշկում, որից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Նա Ս. Անանիայի կողմից մկրտության ժամանակ ստանում է Պողոս անունը և նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում քրիստոնյաների բանակին: 

Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից: Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հատնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին կոչվել է Ս. Զորավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել