1in.am-ը գրում է.

2008 թվականի ֆինանսական ճգնաժամից 5 տարի անց համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ դժվարություններ ապրել: Այս մասին ասվում է Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի մասնակիցների հաշվետվության մեջ՝ փոխանցում է RBK-ն:

Համաձայն հաշվետվության՝ համաշխարհային տնտեսությունը դեռևս չի կարողանում վերադառնալ կայուն զարգացման ուղի: 

Կանխատեսումների համաձայն՝ տնտեսության աճի տեմպերն ընթացիկ տարում չեն փոխվի՝ 2012-ի համեմատ, և կկազմեն 2.2 տոկոս: Ամենավատ վիճակում զարգացած երկրներն են, որտեղ ՀՆԱ-ի աճը չի գերազանցում 1 տոկոսը: Զարգացող երկրներում աճը կազմում է 5-3 տոկոս:

Ինչպես նշում են հաշվետվության հեղինակները՝ զարգացող երկրները չեն կարողանում վերադառնալ տնտեսական զարգացման մինչճգնաժամային ռազմավարության՝ իրենց կողմից արտահանվող ապրանքների պահանջարկում և ֆինանսավորման հարցերում փոփոխությունների պատճառով: Բացի այդ, շատ երկրներ չեն շտապում բանկային բարեփոխում անցկացնել՝ չնայած այն բանին, որ իրավիճակը ֆինանսական ոլորտում մնում է չափազանց լարված:

Նշենք, որ համաժողովը ստեղծվել է 1964-ին: Այժմ հաշվվում է 194 երկիր: Կառույցի որոշումներն ընդունվում են բանաձևի տեսքով և կրում խորհրդատվական բնույթ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել