Շաբաթվա սկիզբը լի էր իրադարձություններով: Երեկ ֆեյսբուքահայությունը դժգոհելու տեղ չուներ: Ողջ օրվա ընթացքում դեռ քննարկում էին էն 78 տարեկան մարդու` Զորի Բալայանի նամակը: Քննարկում էին ասում էին, անիմաստ նամակա, ոչինչ չպարունակող ու վերլուծում էին նամակը: Դե արի հասկացի էս մարդկանց, որ անիմաստա, էլ ինչո՞ւ եք ժամանակ ծախսում վերլուծում: Պետք չի անիմաստ բաների վրա ինքնահաստավել, ինքնահաստավելուց հետո ինքնարժեքդ ցածր կլինի:
Կեսօրն ավելի պասիվ էր: Հարաբերական խաղաղություն էր տիրում: Մեկել որոտաց ամպրոպը ու լուրը տարածվեծ լույսի արագությունից մի քիչ արագ` Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է: Ուրախոթյան բացականչություններ, աղմուկ, աղաղակ: Բայց դե ՀԱԿ-ը ամեն ինչ փչացնելու հատկություն ունի չէ՞: Որտեղից որտեղ Լևոնը Զուրաբյան եկավ ու ասաց .«Տիգրան Առաքելյանի դուս գալով ՀՀ ում այլևս քաղբանտարկյալ չկա»: Այ ստեղ էր, որ Զուրաբյանը շտապեց, որովհետև ընդդիմադիր մի զանգված կա ով Վոլոդյա Ավետիսյանին համարում է քաղբանտարկյալ (Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկ է): Բայց դե դա Լևոն Զուրաբյանի ամբիցիաներն էին: Իսկ Լևոն Զուրաբյանին հարց տվել էին երբևէ, երբ Տիգրան Առաքելյանը դեռ ազատ չէր արձակվել, ՀՀ ում քաղբանտարկյա՞լ կար: Կամ ի՞նչ է ասել քաղբանտարկյալ: Դա ՀԱԿ-ի ու որոշ մարդկանց սուբյեկտիվ կարծիքն էր, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է:
Արատի մարզը մի հրաշք վայր է: Արարատում պատմամշակույթային շատ արժեքներ կան, բավական է առանձնացնել Խոր Վիրապի վանական համալիրը, բայց այս ամենը երեկվա ՖԲ-ի հետ կապ չունի, սա իմանալու համար: Բայց Արարատի մարզի հետ սերտ կապ ունեցող Էդիկ Բարսեղյանի մասին երեկ քննարկում եղավ ՖԲ-ում, ով չգիտի իմանալու համար ասեմ, որ Էդիկ Բարսեղյանը Արարատի նախկին մարզպետն է: Ինքը նաև ունի փրկարարական ծառայության գեներալ լեյտենանտի կոչում: Իմացա՞ք դե սրանից հետ նաև կիմանաք, որ ինքը Զորավարի` Վովա Գասպարյանի, ավագ խորհրդականն է:



