Ստեփասնակերտում մի շարք երիտասարդական կազմակերպություններ սկսել են ստորագրահավաք՝ պահանջելով Արցախի հերոսի կոչումից զրկել Զորի Բալայանին և հետայսու արգելել նրան հանդես գալ Արցախի ժողովրդի անունից: Նախաձեռնության ակտիվիստներից մեկն ինձ հետ հեռախոսազրույցում նշեց, որ անհանդուրժելի են համարում այն, որ Զորի Բալայանը ոչ միայն այսօր սակարկում է Արցախի անկախությունը, նրան վերադարձնում Ռուսաստանի գիրկը, այլև մի ամբողջ սերնդի, որը գաղափար չունի ռուսական և ադրբեջանական տիրապետությունների մասին, ծնվել է Ազատ Արցախում, ստիպում է ապրել ստրկության մեջ... ,,Ոմանք պնդում են, թե այդ նամակը պանթուրքիզմի դեմ է, էլի ինչ-որ բաների, բայց ակնհայտ է, որ մեր անունից Զորի Բալայանը ստրկության կոչ է անում: Դա անթույլատրելի է,,- ասաց երիտասարդը, որին շատ լավ ճանաչում եմ...



