Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներման մասին կարգադրությունը չի լուծել երկրում քաղաքական բանտարկյալների հարցը։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել են ադրբեջանցի իրավապաշտպանները։

Նրանց կարծիքով՝ համաներումը տարածվել է միայն երկու քաղբանտարկյալների վրա՝ եղբայրներ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևների։

Նրանց ազատ արձակումից հետո Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային խմբի ցուցակում մնում է 9 քաղբանտարկյալ։

Մարդու իրավունքների և օրինականությանը հետևելու բյուրոյի ղեկավար Սաիդա Գոջամանլըն նշում է, որ այդ խումբը պոտենցիալ քաղբանտարկյալներ է համարում նաև դեռևս դատարանի առաջ չկանգնած 7 ակտիվիստների՝ NİDA երիտասարդական շարժումից։

Գոջամանլըն հույս ունի, որ բոլոր այդ անձինք դատական գործերի ընթացքում ազատ կարձակվեն։

Խումբը կողմ է արտահայտվում նաև Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի և 6 այլ իսլամիստների ազատ արձակմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել