Լիանա Թորոսյան. Սիբիրախտով նոր հիվանդներ չեն հայտնաբերվելPanorama.am-ը գրում է.

Սիբիրախտով հոսպիտալացված հիվանդներ չունենք: Panorama.am-ին ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
«Առողջական վիճակը թույլ է տալիս, որ բոլոր հիվանդները բուժումը շարունակ են տնային պայմաններում, ծանր հիվանդներ չկան»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, բակային համայցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդությունը հնարավոր է գտնվի գաղտնի շրջանում, դրանց արդյունքում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել, վերջին հիվանդին հայտնաբերել են հոկտեմբերի 11-ին, նրա բուժումը կկազմակերպվի տանը:

«Հիվանդները Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից են ու Գյումրի քաղաքից»,-ասաց Թորոսյանը, ավելացնելով, որ 12 հիվանդ հայտնաբերվել է Հարթագյուղում, չորս հիվանդ` Գյումրիում: Հիվանդների թվում երեխաներ չկան:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառը հիվանդ կովերի մսի օգտագործումն է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել