Tert.am-ը գրում է.

Հայտնի ռուս գործարար, «Норильский никель» կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը Նյու Յորքում հսկայական գետնասունկ է գնել 95 հազ. դոլարով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով New York Post պարբերականին։

Գործարարը սունկը գնել է Նելո Բալանից, որը շքեղ «Նելո» ռեստորանի սեփականատերն է։ Նրա խոսքով՝ իր վաճառած գետնասունկն աշխարհում ամենամեծն է եղել և կշռել է ավելի քան 1.8 կգ։

Սպիտակ գետնասունկն աճում է հիմնականում Իտալիայում և Ֆրանսիայում և համարվում է աշխարհի ամենաթանկ սունկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել