Ինչ-որ բան փչացել է, մենք դարձել ենք վերլուծող մեքենաներ, բոլորս գիտենք երջանկության, հարաբերությունների կառուցման բոլոր սխեմաները, բայց մեզնից շատերն երջանկության մեջքով են կանգնած։ Երբ մեզ սիրում են, սկսում ենք կասկածի տակ դնել այդ զգացմունքների իսկությունը։ Մենք ինքներս երբեք չենք սիրում, իսկ ինչո՞ւ սիրել, երբ այս աշխարհում չկա անփոխարինելի մարդ, երբ կա լավից լավը, գեղեցիկից՝ գեղեցիկ, խելացիից՝ ավելի իմատուն։ Ո՛չ, մենք փակ ենք սիրո առաջ, քանի որ մենք ամեն ինչ չափում ենք կիլոբայթերով ու լայքերի քանակով, իսկ սերը դժվար է սահմանափակել չափելիությամբ։
Նյութի աղբյուր՝ http://lalaian.livejournal.com/37935.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



