«ՀՀ գործող կառավարությունը 2012-ին տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու համար պաշտոնական փաստաթղթերում գրել էր, որ Հայաստանը զբաղվում է տրակտորաշինությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել էր դեռևս նախորդ տարի։ Նշել էինք, որ նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների մեջ առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ՀՀ-ում գործող տրակտորաշինության մասին վիճակագրական տվյալները։ Անգամ ամրագրված էր, որ 2012թ-ին 143 հատ տրակտոր է արտադրվել մեր երկրում։ Բայց այս տարի հայրենի տնտեսության աղետալի վիճակի մասին գուժում է նաև նույն ԱՎԾ-ն։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում ՀՀ-ում ոչ մի տրակտոր չի արտադրվել։ Իհարկե, հասկանալի է, որ 2012թ-ին տրակտորները ևս իրականում ոչ թե արտադրվել են ՀՀ-ում, այլ լավագույն դեպքում դրանց մասերը բերվել են այստեղ ու հավաքվել։ Հիմա, փաստորեն, անգամ դա չեն անում», – գրում է թերթը։