«Ժողովուրդ»-ը գրում է.

«Սերժ Սարգսյանի մերձավոր հրապարակախոս Զորի Բալայանը նախօրեին բաց նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում։ Ինչպես են վերաբերում այս հարցին Արցախում։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ ամբողջությամբ չի ընթերցել նամակը.

 «Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել։ Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ., և ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ։ Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ»։ Ի դեպ, Արցախի վարչապետը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զ. Բալայանին պարգևատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով և տվել Արցախի հերոսի կոչում։ Փաստորեն, այդքանից հետո նա առանց ամաչելու սակարկում է Արցախի անկախությունը»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել