Lurer.com-ը գրում է.
Նախօրեի գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Բիրյուլևո շրջանում բռնկված անկարգությունների հետևանքով վիրավորվել է 23 մարդ, այդ թվում` 8 ոստիկան. հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից, գրում է Интерфакс-ը:
Վիրավորներից 8-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Մոսկվայի հարավային շրջանում գտնվող այս թաղամասում կիրակի գիշերը անհայտ անձը դանակով սպանել էր մի երիտասարդի և չքվել անհայտ ուղղությամբ: Թաղամասի բնակիչները հավաքվել էին` իրավապահ մարմիններից պահանջելով սպանության արագ բացահայտում: Սակայն հավաքը վերածվել էր անկարգությունների, որի արդյունքում ձերբակալվել է 400 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=118480&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



