Ռաֆայել Նազարյան. Թիմում հոգեբանական խնդիրներ կանArmsport.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Եվրո 2015-ի ընտրական փուլի՝ Ղազախստանի հավաքականի դեմ խաղից հետո, պատասխանեց լրագրողների տված հարցերին:

 - Ղազախները ավելի շատ էին տրամադրված հաղթանակին, այդ իսկ պատճառով արժանի հաղթանակ տարան: Առաջին խաղակեսում շատ վատ գործեցինք, սակայն երկրորդ խաղակեսում կարողացանք համեմատաբար լավ խաղալ, բայց դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար. նման բացթողումները ֆուտբոլում չեն ներվում:

 - Ինչի՞ հետ էր կապված, որ թիմը հոգեբանական լավ վիճակում չէր:

 - Պատճառն այն էր, որ ամբողջ էմոցիաները տվել էինք Ֆրանսիայի դեմ նախորդ խաղում և չհասցրեցինք վերականգնվել:

 - Թիմում հոգեբանական խնդիրներ կա՞ն:

 - Այո:

 - Չեք կարծո՞ւմ, որ հավաքականում հոգեբանի կարիք կա:

 

- Բարդ հարց է: Այժմ չեմ կարող պատասխանել, քանի որ դա գլոբալ հարց է, սակայն դա երվրոպայում ըդնունված է, և կարծում եմ, որ դա կիրառելի տակտիկա է: Ինչո՞ւ ոչ, դա լավ տարբերակ կլինի նաև մեզ համար:

 - Ի՞նչ եք կարծում՝ ինչի հետ է կախված, որ հավաքականը տնային խաղերում միավոր չի վաստակում:

 

- Չեմ կարող պատասխանել. այդ նույն խնդիրը նաև ազգային հավաքականում կա:

 

- Փոփոխությունների վերաբերյալ ի՞նչ կասեք. ինչու ավելի շուտ չկատարվեցին:

 

- Ճիշտ եք նկատել՝ փոփոխությունները ուշ կատարվեցին, սակայն նրանք, ովքեր մտան խաղադաշտ, միևնույն է, չբարելավեցին խաղի որակը:

 

- Ի՞նչ եք կածում՝ ղազախները ինչ հետևություններ էին արել նախորդ խաղի համեմատ, և ինչ էր փոխվել նրանց խաղում:

 

- Էական ոչինչ չէր փոխվել, պարզապես առաջին խաղերում ավելի ագրեսիվ էին գործում, քանի որ սեփական հարկի տակ էին, սակայն կարող եմ նշել, որ նրանք լիովին կենտրոնացել էին արդյունքի վրա:

 

- Նախորդ խաղում Վիուլեն Այվազյանը վերջին րոպեներին փոխրինաման մտավ և ակտիվացրեց խաղը: Ինչո՞ւ այսօր խաղադաշտ դուրս չեկավ կամ ընդհարապես մեկնարկային կազմից բացակայում էր:

 - Որովհետև նրա դիրքում խաղում է Սարգիս Ադամյանը, ով այսօր բոլորից առանձնանում էր իր պայքարելու ցանկությամբ”

 

- Ինչո՞ւ էր դարպասում կանգնած Գոռ Մանուկյանը, այլ ոչ՝ Արսեն Բեգլարյանը: Արդյո՞ք դա կապ չունի Ֆրասիայի դեմ խաղում բաց թողած չորս գնդակների հետ:

 

- Ոչ, նրանք հավասարազոր դարպասապահներ են և յուրաքանչյուրին էլ խաղալու հնարավորություն տրվում է: Կարող եմ ասել, որ Մանուկյանը մի քանի անգամ մեզ փրկեց վերահաս գոլերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել