1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի բնակիչը ստիպված է եղել նորից քայլել սովորել այն բանից հետո, երբ նրան կծել է երկրում ամենավտանգավոր համարվող սարդը:
39-ամյա Ռիքի Ուիթմորին սարդը կծել է այն բանից հետո, երբ նա դպրոցի բակում աշխատելիս անհանգստացրել է կենդանիներին՝ դիպչելով դրանց բնին: Հիվանդությունը տղամարդուն 6 ամիս անկողնուն է գամել: Վիրաբույժները ստիպված են եղել «կտրատել» տղամարդու ազդրը և հանել նրա մարմնից թույնը:
Փորձագետների կարծիքով` «սև այրուն» ցեղակից մոտ10 միլիոն սարդեր կարող են բնակվել բրիտանացիների տների մերձակայքում: Սարսափելին այն է, որ փորձելով փրկվել ցրտից` նրանք կացարան են ներխուժում:
22-ամյա ֆուտբոլիստ Դևոնին ևս վիրահատություն է անհրաժեշտ սարդերի պատճառով:
Սթիվ Հարիսի մի կողքին մեծ վերք է գոյացել սարդի կծելուց հետո:
14-ամյա Ուիլյամ Ֆրեյզերին ևս բնակարանում կծել է սարդը, գրում է Federal Post-ը:

