Esem.am-ը գրում է.

Օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Վերդյանի համար Պարոնյան թատրոնի բեմը ոչ միայն ներկայացում խաղալու վայր էր, այլև ամուսնության առաջարկություն ստանալու և նշանվելու: «Զգուշացե՛ք, կանայք են» ներկայացման վերջում Հասմիկին է մոտեցել սիրելին ու առաջարկել ամուսնանալ իր հետ:

 ESem.am-ի հետ զրույցում Պարոնյան թատրոնի դերասանուհին նշեց, որ ընտրյալը Կարեն Մարտոյանն է, ով ևս դերասանական կրթություն ունի, սակայն այժմ բիզնեսով է զբաղվում Մոսկվայում: Հասմիկի փոխանցմամբ` նոր էր ընդգրկվել ներկայացման մեջ ու մայրիկից, մյուս ընկերներից բացի սիրելիին ևս հրավիրել էր այն դիտելու: Կարենն էլ անակնկալ մատուցելու և ողջ դահլիճի առաջ սեր խոստովանելու առիթը բաց չէր թողել: «Մինչ մենք հանդիսատեսի ծափերն էինք ստանում, Կարենը բեմ բարձրացավ և ասաց` Հաս, ես քեզ սիրում եմ, կամուսնանա՞ս ինձ հետ ու տվեց մատանին»,- պատմեց դերասանուհին, ով առաջարկությունը լսելուց հետո լռել, ապա դրական պատասխան է տվել: Նրա խոսքերով` ինքը հայկական ավանդական նշանադրության կողմնակից չէ, սակայն նման անակնկալի չէր սպասում. «Իմ կյանքի ամենագեղեցիկ ու հետաքրքիր պահերից մեկն էր: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում նման երջանկություն լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել