1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են չեղյալ հայտարարել մոտ 10 տարի գործող աղվեսների որսի արգելքը` շների խմբի օգնությամբ: Այս գաղափարին աջակցում է վարչապետը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:

Մեծ Բրիտանիայում իշխող պահպանողական կուսակցությունն ուսումնասիրում է աղվեսների որսը թույլ տալու հարցը: Ներկայումս օրենքը նախատեսում է, որ աղվեսներ կարելի է որսալ, եթե նրանք վտանգ են ներկայացնում ֆերմաներում գյուղատնտեսական կենդանիների համար, ինչը կարելի է անել առավելագույնը 2 շների օգնությամբ:

Օրենսդրության մեջ փոփոխությունները կարող են թույլ տալ աղվեսների որս սկսել՝ շների խմբերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել