1in.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է Calcio Mercato-ն, Իտալիա – Հայաստան հանդիպմանը իտալացիների մեկնարկային կազմում կլինի «Նապոլի»-ի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին:

«Վաղն ինձ համար շատ կարևոր օր է լինելու: Ես և Բուֆոնը շատ լավ ընկերներ ենք և նա ինձ հասկանում է: Հայաստանի հավաքականը բարդ մրցակից է նաև Իտալիայի նման ուժեղ ընտրանու համար: 

Մենք դիտել ենք Հայաստանի ազգային թիմի խաղերի տեսագրությունը և հասկացել ենք, որ նրանցից պետք է զգույշ մնալ»,-հայտարարել է Մարկետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել