Վարդան Մինասյան. Մենք ավելի մոտիվացված ենք լինելու, քան Իտալիան (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր Նեապոլում մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով Իտալիայի հետ վաղը կայանալիք ընտրական հանդիպման վերաբերյալ:

- Վերջին խաղում վնասվածքներ ունեին Արզումանյանը եւ Օզբիլիսը: Արդյո՞ք նրանք պատրաստ են առաջիկա խաղին:

- Դեռ հարցականի տակ է: Մարզումից հետո, կունենանք վերջնական պատասխան:

- Արթուր Եդիգարյանը վերադարձել է որակազրկումից: Հնարավո՞ր է նա վերադառնա հիմնական կազմ եւ Հայաստանը գործի երկու հենակետայիններով:

- Դեռ չենք որոշել հիմնական կազմը: Դեռ սպասում ենք:

- Ի՞նչ եք մտածում Բալոտելի եւ Ինսինիայի մասին:

- Նախ, ցանկանում ենք հաջողություն մաղթել Իտալիային, որը մեր խմբի լավագույն թիմն էր: Բալոտելիի եւ Ինսինյոն հիանալի խաղացողներ են, ոչ ավելին:

- Նախորդ խաղում Հայաստանը խաղաց 4-4-2 մարտավարությամբ… Հնարավո՞ր է, որ այս խաղում եւս նման կերպ գործեք:

- Մենք նախորդ խաղում խաղացել ենք 4-1-4-1: Բուլղարիան խաղում էր մեկ հենակետայինով, ուստի նրանց դեմ նպատակահարմար էր այդպես գործելը:

- Հայաստանը գործնականում խմբից դուրս գալու հնարավորություններ չունի, քանի որ մյուս ենթախմբերում երկրորդ տեղում գտնվող հավաքականներն ավելի շատ միավորներ են վաստակել… Այս հանգամանքը թույլ կտա՞ ավելի անկաշկանդ գործել վաղվա խաղում:

- Մենք դեռ շանսեր ունենք: Եթե հաղթենք, ապա պետք է սպասենք մյուս խմբերի արդյունքներին:

- Վաղը խմբում կկայանա եւս երկու խաղ: Այդ հանդիպումների արդյունքներից խաղացողները տեղեկություններ ստանալու՞ են:

- Մյուս խաղերը կես ժամ շուտ են: Այդ ինֆորմացիոն ավելի շատ մեր՝ մարզիչներիս համար է, որը թույլ կտա կատարել որոշ տակտիկական փոփոխություններ:

- Եվրո-2016-ում 24 թիմ է հանդես գալու: Ձեր թիմը եզրափակիչ փուլում հայտնվելու շանսեր ունի՞:

- Ես հավատում եմ, որ քանի որ այս թիմը մեծ ներուժ ունի: Այս ընտրական փուլում մենք խաղացինք կադրային բազմաթիվ խնդիրներով:

- Նեապոլում մեծ անհամբերությամբ են սպասում Հայասատանի դեմ խաղին: Ճնշումը կարո՞ղ է ազդել:

- Մեր հավաքականն ապացուցել է, որ արտագնա խաղերում լավ է խաղում: Նույնիսկ ավելի լավ, քան սեփական հարկի տակ: Կարծում եմ՝ մեր մոտիվացիան ավելի բարձր է լինելու, քան Իտալիայինը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել