1in.am-ը գրում է.
Կինոթատրոնների տեխասյան ցանցի տնօրինությունն արգելել է Մադոննային այցելել իր սրահներ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա «Ստրկության 12 տարիները» (12 Years a Slave) ֆիլմի դիտման ժամանակ բջջայինով զբաղվել է նամակագրությամբ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Երգչուհին ֆիլմի պրեմիերային այցելել էր ֆիլմերի նյույորքյան փառատոնի շրջանակում: Նրա հարևանությամբ նստած կինը խնդրել է վերջ տալ հեռախոսով զբաղվելուն, սակայն երգչուհին կոպիտ է արձագանքել: The Guardian-ի փոխանցմամբ՝ Մադոննան բացատրել է, որ դա գործնական նամակագրություն է, և կինոթատրոնի այցելուին «շահագործող» է անվանել:
The Alamo Drafthouse Cinema-ի կանոններով՝ կտրականապես արգելվում է սեանսի ժամանակ հեռախոս օգտագործել: Ցանցի գլխավոր տնօրեն Թիմ Լիգին, լսելով այդ պատմության մասին, Twitter-ի իր էջում գրել է, որ քանի դեռ Մադոննան ներողություն չի խնդել կինեմատոգրաֆ Սթիվ Մաքքուինի երկրպագուներից, նրան ընդմիշտ կարգելվի այցելել կինոթատրոնների ցանց:
Երգչուհին դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել այդ արգելքին: