1in.am-ը գրում է.

WH Smith գրքի խանութների բրիտանական ցանցը ստիպված էր դադարեցնել իր կայքի աշխատանքն այն բանից հետո, երբ դրանում հայտնաբերվեցին էրոտիկ բովանդակությամբ ավելի քան 60 գրքեր: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը WH Smith-ի ներկայացուցիչները հրապարակել են ռեսուրսի գլխավոր էջում:

Գրքի խանութի ղեկավարության խոսքերով՝ բոլոր պարբերականները, որոնց բովանդակությունը խախտում է WH Smith-ի կանոնները, մոտակա ժամանակներս կհանվեն ազատ վաճառքից: Կայքում պոռնոգրաֆիկ գրքերի հայտնվելը հնարավոր է դարձել խանութի և Kobo ինտերնետ ռեսուրսի համատեղ ծրագրի շնորհիվ, որը մասնագիտացված է էլեկտրոնային գրքերի թողարկման և տարածման ոլորտում, որոնց հեղինակներն ինքնուրույն են հրապարկել դրանք:

Որ բրիտանական WH Smith առցանց խանութում կարելի է պոռնոգրաֆիկ գրքեր գտնել, նախորդ շաբաթ հաղորդել էր The Daily Mail բրիտանական թերթը: Հոդվածում նշվել է, որ WH Smith-ի կայքում հայտնաբերված գրքերը հնարավոր է գտնել և գնել այլ ինտերնետ ռեսուրսներում (Amazon, Waterstones և Barnes & Noble):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել