Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 13  Զիփ Վյաթ

Zip Wyatt

Զիփ Վյաթը հայտնի էր Վայրի Չարլի և Դիք Յիգեր մականուններով: Նրա հայրը, ով հաճախ էր ձերբակալվում հասարակական կարգը խանգարելու և հարբեցողության համար, հայտնի էր Օկլահոմայում իբրև «Վեցհարվածանի ատրճանակով ծերուկ Բիլ», իսկ նրա ավագ եղբայր Նիմը խաղամոլ էր: Նա ինքը հանցագործ աշխարհ մտավ 1891 թ.-ի հունիսի 3-ին: Այդ օրը նա կրակահերթ արձակեց Օկլահոմայի Մուլհալ քաղաքում և վիրավորեց երկու քաղաքացիների: Խույս տալով կալանավորումից` նա ներքաշվեց մի շարք հանցագործությունների, այդ թվում` կողոպուտի մեջ:  

 12  Ջեյմս Միլլեր

 James Miller

Այս մարդասպանը ստացել է «Սարկավագ Ջիմ» մականունը, քանզի նա կանոնավորապես հաճախում էր եկեղեցի և չէր ծխում ու խմում: Սակայն նրա արարքները հազիվ թե կարելի լիներ աստվածահաճո համարել: Նա վարձու մարդասպան էր, ով մի սպանության դիմաց վերցնում էր 150-2000 դոլար: Սև սյուրտուկը հագին` նա դարանակալում էր իր զոհերին ուշ գիշերով: Նա սպանել է 12 մարդու: Ի վերջո գանգստերները հաշվեհարդար տեսան նրանից ԱՄՆ նախկին մարշալի տեղակալի սպանության համար:    

 11  Բոնի և Քլայդ

 Bonnie and Clyde

Կան հանցագործներ, որոնք ապրել են հախուռն կյանքով և մահացել բավականին երիտասարդ տարիքում: Այդ հանցագործներից են Բոնի Էլիզաբեթ Փարքերը և Քլայդ Չեմփիոն Բարոուն: Այս զույգի մասին 1967 թ.-ին անգամ կինոնկար է նկարահանվել, որը կոչվում է «Բոնի և Քլայդ»: Նրանք հանցախումբ կազմեցին Քլայդի եղբոր և խորթ քրոջ հետ և միասին գործեցին մի շարք սպանություններ և կողոպտեցին մի շարք մարդկանց Տեխասում, Միսսուրիում, Լուիզիանայում և Օկլահոմայում: Երբ նրանք փորձում էին խույս տալ ոստիկանների հետապնդումներից, ոստիկանները կրակեցին և սպանեցին նրանց:

 10  Ֆրեդ Վեյթ

 Fred Waite

Լինելով Չիկասոյի կովբոյ` Ֆրեդը միացավ Բիլի Քիդի (թարգմանաբար Մանչուկ Բիլի) հանցախմբին: Իբրև հանցախմբի անդամ նա սպանել է մի շարք մարդկանց, այդ թվում` մի քանի շերիֆների: Հանցախմբից դուրս գալուց հետո նա հանրահայտ քաղաքական գործիչ դարձավ Չիկասո ժողովրդֆի շրջանում: Նա չհասցրեց նշանակվել նահանգապետ, քանզի մահացավ 42 տարեկան հասակում:  

 9  Սանդենս Քիդ

 The Sundance Kid

Այս հանցագործը հայտնի է Հարի Ալոնզո Լոնգաբո անունով: Նա միացել է Բուտչ Քեսիդիի Վայլդ Բանչ հանցախմբին և հանցախմբի մյուս անդամների հետ միասին  մասնակցել է մի շարք բանկերի կողոպուտների: Նա իր մականունը ստացել է այն բանից հետո, երբ նրան բռնել են ձի գողանալու համար Վայոմինգ նահանգի Սանդենս քաղաքում:  1896 թ.-ին ազատ արձակվելուց հետո նա և Ռոբերտ Լեռոյ Փարքերը հանցախումբ կազմեցին: Ասում են, որ հետագայում Սանդենսին գնդակահարել են Բոլիվիայում, թեպետ նրա ընտանիքի անդամները հերքում են այս վարկածը:

 8  Փըրլ Հարթ

 Pearl Hart

Կանադայում ծնված այս ամերիկուհին վատ շրջապատ ընկավ այն բանից հետո, երբ նրա խիստ ամուսինը թողեց նրան` Իսպանացիների և Ամերիկացիների միջև պատերազմին մասնակցելու համար: Փըրլը և խաղամոլ Ջո Բութը կողոպուտ ծրագրեցին, որպեսզի գողացված գումարով նա կարողանար վերադառնալ Կանադայում գտնվող իր մահամերձ մոր մոտ: Սակայն կողոպուտի ժամանակ նրանց  ձերբակալեցին: Փըրլին հաջողվեց դուրս պրծնել բանտից, սակայն հետագայում նրան նորից բռնեցին: Նրան դատապարտել էին հինգ տարվա ազատազրկման, բայց նահանգապետը, տեղեկանալով, որ նա հղի է, ներում շնորհեց նրան:

 7  Բուտչ Քեսիդի

Butch Cassidy

Բուտչ Քեսիդիի իսկական անունը Ռոբերտ Լերոյ Փարքեր է: Նա բանկերի և գնացքների գողություններով աչքի ընկնող Վայլդ Բանչ հանցախմբի առաջնորդն էր: Նա Քեսիդի անունը վերցրել է որպես հարգանքի նշան իր ուսուցիչ Մայք Քեսիդիի հանդեպ, ով նրան կրակել է սովորեցրել: 1889 թ.-ին նա և երեք այլ հանցագործ միասին 21000 դոլար են թալանել Թելուրայդ քաղաքի բանկերից մեկից: Կողոպուտից ստացված գումարի իր բաժինը նա օգտագործեց «Պատի մեջ ծակ» անվանումը կրող տխրահռչակ ագարակը գնելու համար: Տարածված էր այն  կարծիքը, որ այստեղ նա մի շարք ապօրինի գործողություններ էր ծավալում:    

 6  Բել Սթար

Belle Starr

Ավազակ Թագուհին կրում էր Միրա Մեյբելի Շիրլի Ռիդ Սթար անվանումը նախքան տխրահռչակ հանցագործ դառնալը: Ծնվելով ունևոր ընտանիքում` նա ապրում էր երես առած հարուստ աղջկա կյանքով: Նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ սկսեց Կազաս-Միսսուրի պատերազմը: Հանցագործ Ջիմ Ռիդի հետ նրա ամուսնությունը ևս նպաստեց, որպեսզի նա ներքաշվի հանցագործ աշխարհ: Նրա կյանքի մասին մի գիրք է հրատարակվել, որը կոչվում է «Բելա Սթար. Ավազակ Թագուհին» :

 5  Ջոն Վեսլի Հարդին

John Wesley Hardin

Հարդինին անվանել են Մեթոդիստական եկեղեցու հիմնադրի պատվին: Հարդինն ընդամենը 14 տարեկան էր, երբ դանակով խոցեց մի այլ տղայի, ով ծաղրում էր իրեն:  Իր հետագա կյանքի մեծ մասը նա փախուստի մեջ անցկացրեց: Նրա հանդեպ հետապնդումները շարունակվում էին երկար ժամանակ, և 1878 թ.-ին վերջապես հաջողվեց ձերբակալել նրան:  Այս ամերիկացի հանցագործը պնդում էր, որ ինքը սպանել է 42 մարդու, թեպետ ամսագրերում նրան վերագրվում էին 27 սպանություններ: Բանտում եղած ժամանակ նա գրել է իր ինքնակենսագրությունը և ուսումնասիրել իրավաբանություն: 1894 թ.-ին` ազատ արձակվելուց մի տարի անց, Տեխասում Ջոն Սելման կրտսրը գնդակահարել է նրան:  

 4  Ջերոնիմո

Geronimo

Ջերոնիմոն Բեդոնկոհե Ապաչի ցեղի կարկառուն առաջնորդն էր: Նա հայտնի էր նաև իր չիրիկաուայական «Գոյահկլա» անվամբ, որը թարգմանաբար նշանակում է «հորանջողը»: 1858 թ.-ին մեքսիկացի զինվորները հարձակում գործեցին իր ճամբարի վրա: Հարձակման ընթացքում նրա կինը, մայրը և երեք երեխաները մահացան: Դրանից հետո նա կատաղի հնդիկ մարտիկ դարձավ` միանալով Չիրիկուանայի ավազակային հարձակումներին: Նա հանձնվեց պատկան մարմիններին 1886 թ.-ին, սակայն  հետագայում զղջաց իր այս որոշման համար, քանզի նրան այլևս երբեք թույլ չտվեցին վերադառնալ իր ծննդավայր:  

 3  Ջեսի Ջեյմս

Jesse James 

Ջեսի Վուդսոն Ջեյմսին հաջողվել էր կենդանության օրոք հռչակ ձեռք բերել, սակայն մահից հետո նրա հռչակն ավելի աճեց, և նա առասպելական կերպար դարձավ: Լինելով Ջեյմս Յանգեր հանցախմբի ամենհայտնի անդամներից մեկը` նա զբաղվում էր բանկերի, գնացքների և կառքերի կողոպուտով: 1882 թ.-ի ապրիլի 3-ին նրա մտերիմ ընկերներից մեկը`Ռոբերտ Ֆորդը, գնդակահարեց նրան իր իսկ տան մեջ, որպեսզի տիրանա նրա փողերին:

 2  Ապաչի Քիդ

 The Apache Kid

Այս հանցագործը հայտնի է իբրև ամենադաժան ապաչին, ով զիջում է թերևս միայն Ջերոնիմոյին:  Լինելով 19-րդ դարի վերջերի տխրահռչակ հանցագործներից մեկը, նա հիմնականում գործունեություն էր ծավալում Արիզոնայում և Մեքսիկայում: Նա սկզբում ապաչի սկաուտ էր`կոչված պայքարելու այն բազմաթիվ թալանչիական խմբավորումների դեմ, որոնք հաստահարում էին տեղի բնակիչներին: Սակայն հետագայում նա շեղվեց ուղուց և հանցագործ դարձավ:  

 1  Բիլի Քիդ

Billy the Kid

Բիլի Քիդը հայտնի է նաև որպես Վիլյամ Բոնի և Հենրի Էնթրիմ: Նա Ամերիկայի հայտնի հանցագործներից է, ում կյանքի մասին ստեղծվել են կինոնկարներ, գրքեր և երգեր: Ասում են, որ նա 21 մարդ է սպանել, թեպետ փաստերը վկայում են այն մասին, որ նա միայն 4 մարդ է սպանել իր ողջ կյանքի ընթացքում: Թեպետ նա սառնասիրտ մարդասպանի համբավ ունի, նրան մոտիկից ճանաչողները պնդում էին, որ նա հանցագործ է դարձել կարիքից դրդված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել