Ամերիկյան Վայրի Արևմուտքն անմահացել է մի շարք կինոնկարներում, երգերում և ժողովրդական բանահյուսության մեջ: Այն հայտնի է իր կովբոյներով և օրինախախտներով: Թեպետ Վայրի Արևմուտքի ամենատխրահռչակ հանցագործները համարվում էին պետության թշնամիներ, ներկայումս նրանց հաճախ հիշում են իբրև հերոսների: Ահա Վայրի Արևմուտքի 25 ամենատխրահռչակ հանցագործները:

 25  Դոք Հոլիդեյ

Doc Holliday

Նրա մահվանից անցել է ավելի քան 125 տարի, սակայն նրա մասին առասպելները մինչ այժմ էլ արդիական են: Մարդիկ դեռևս շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչ հանցանքներ է գործել Ջոն Հենրի Հոլիդեյը` «Դոքը»: Ատամնաբուժական կրթություն ստանալուց հետո նա հայտնի խաղամոլ դարձավ, ով հաճախ զինված հարձակումներ էր գործում մարդկանց վրա: 15 տարեկանում նրա մոտ ախտորոշվեց թոքախտ հիվանդությունը: Դրանից հետո նա ուղևորվեց հարավարևմուտք, որտեղ էլ տարվեց խաղամոլությամբ և մտավ հանցավոր աշխարհ:   

 24  Թոմաս Էդվարդ Քեթչուն (Բլեք Ջեք)

Thomas Edward Ketchum

Բլեք Ջեքը մի կովբոյ էր, ով 1830 թ.-ին Տեխասից հեռանալով` սկսեց հանցավոր կյանք վարել:  Նա միացավ մի քանի այլ օրինազանցների և նրանց հետ միասին զբաղվում էր գնացքների և ագարակների կողոպուտով:  Գնացքի կողոպուտներից մեկի ժամանակ նրան կալանավորեցին և հետագայում կախաղան հանեցին:

 

 23  Ջոն Ջոշուա Վեբ

John Joshua Webb

Նախքան հանցագործ դառնալը Վեբն աշխատում էր իրավապահ մարմիններում: Նա հայտնի է իբրև հանցագործ, ով ի շահ իրեն էր օգտագործում իր կապերը: Նա մեղադրվում էր մարդասպանության մեջ: Վեբը փախավ Տեխաս և փոխեց իր անունը Սեմյուել Քինգ: 1882 թվականին նա մահացավ Տեխասում ծաղիկ հիվանդությունից: 

 22  Հուդու Բրաուն

Hoodoo Brown

Դոջ Սիթիի հանցավոր խմբավորման այս առաջնորդի իսկական անունը Հայման Նեյլ էր: Նա սարսափի մեջ էր պահում ողջ Լաս Վեգասը և վտանգավոր կովբոյի համբավ էր ձեռք բերել:  Նա օգտագործում էր իր քաղաքական բարձր դիրքը` իր խմբավորման  հանցագործությունները պարտակելու համար, սակայն Լաս Վեգասի բնակիչներն արդեն մինչև կոկորդը կուշտ էին  նրա հանցանքներից, ուստի 1880 թ.-ի ամռանը նրանք տապալեցին այս հանցագործին: 

 21  Շեռոկե Բիլ

Cherokee Bill

Շեռոկե Բոլի իսկական անունը Քրոուֆորդ Գոլդսբի է: Նա 19-րդ դարի հանցագործ է, ով աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ:  Նա և իր հանցախումբը մոտ երկու տարի ահաբեկում էին Հնդկական տարածքի բնակիչներին: Նա հանցագործ աշխարհ մտավ ընդամենը 18 տարեկան հասկաում: Ջեյք Լյուիս անունով մեկը ծեծի էր ենթարկել Բոլիի կրտսեր եղբորը: Բոլին գնդակահարեց նրան դրա համար, և այդ դեպքից հետո հանցագործությունները հաջորդեցին մեկը մյուսին: Նա միացավ հանցագործներ Ջիմին և Բիլ Քուքին, և նրանք երեքով ահ ու սարսափի էին մատնել Օկլահոման: Նրան բռնեցին և կախեցին 1896 թ.-ի մարտի 17-ին, երբ նա 20 տարեկան էր: 

 20  Իսահակ Բլեք

Isaac “Ike” Black

Իսահակը հանցավոր գործունեություն էր ծավալում Կանզասում և Օկլահոմայում: Նա առաջին անգամ խնդիրներ ունեցավ օրենքի հետ Կանզասում նախիր առևանգելուց հետո: Նա հայտնի դարձավ 1890-ականների սկզբներին, երբ սկսեց համագործակցել փախուստի մեջ գտնվող հանցագործ Զիփ Վյաթի հետ: Այս երկուսը հանցախումբ կազմեցին և մի շարք կողոպուտներ իրականացրին:

 19  Հենրի Նյուտոն Բրաուն

Henry Newton Brown

Իր կյանքի ընթացքում Հենրին հասցրել է լինել և՛ իրավապահ մարմինների աշխատակից, և՛ հանցագործ: Նա համագործակցել է  այլ հանցագործների հետ և նրանց հետ միասին ուղևորվել է  Տեխաս:   Այնտեղ նա նշանակվեց Օլդհեմ շրջանի շերիֆի օգնական: Հետագայում նրան պաշտոնից ազատեցին, ապա նա Քոլդուել շրջանում ընդունվեց աշխատանքի իբրև մարշալի օգնական: Ստանձնելով իրավապահ աշխատակցի իր պարտականությունները` նա շուտով քաղաքը մաքրեց հանցագործներից, սակայն ինքն էլ հետագայում կրկին վերադարձավ իր հին զբաղմունքին` հանցագործությանը: Բանկի կողոպուտի ժամանակ նա մասնակցել է այնտեղ սկսված փոխհրաձգությանը: Նրա վրա բարկացած մաֆիոզներից մեկը նրան սպանեց 1884 թ.-ին:

 18  Արնախում Էսպինոզաները

The Bloody Espinosas

Այս հանցավոր խմբավորման պարագլուխները Ֆելիպեն և Խոսեն էին: 1863 թ.-ին նրանք ահ ու սարսափ էին ներշնչում Կոլորադոյի բնակիչներին: Հանցախմբի բոլոր անդամները Վերա Կրուզից էին, որտեղ նրանք ականատես էին եղել իրենց ընտանիքի 6 անդամների սպանությանը, երբ նրանց քաղաքի վրա հարձակում էր տեղի ունեցել Մեքսիկաամերիկյան պատերազմի ժամանակ: Նրանք ներգրավված էին ձիերի առևանգման և սպիտակամորթ բնակիչների սպանությունների մեջ: ԱՄՆ հեծելազորը ի վերջո նրանց հայտնաբերեց և մահվան դատապարտեց:   

 17  Վիլյամ Բրոցիուս/ Գանգրահեր Բիլ

William “Curly Bill” Brocius

Կոչիս շրջանի այս կովբոյը հայտնի անասնագող էր: Նա հայտնի էր «Գանգրահեր Բիլ» մականունով, որը ստացել էր իր խիտ գանգուր մազերի համար: Նա անասնագողությամբ զբաղվող Արիզոնայի կովբոյական հանցախմբերից մեկի առաջնորդը դարձավ: Նա նաև մոլի հարբեցող էր: Հարկահավաքության ժամանակ նա պատահաբար սպանել է մարշալ Ֆրեդ Վայթին: Նա անմեղ ճանաչվեց և անգամ Էրփ Ուայեթը ցուցմունք տվեց ի պաշտպանություն Վիլյամի: Այնուամենայնիվ հետագայում Էրփը սպանեց Վիլյամին` իր եղբոր` Մորգան Էրփի սպանության համար հաշվեհարդար տեսնելոց նրանից:    

 16  Սեմ Բես

Sam Bass

Այս ամերիկացի հանցագործը հիմնականում գնացքների առևանգմամաբ էր զբաղվում: Նախքան հանցագործ դառնալը նա ապրում էր իր քեռու հետ, ով ճնշում ու շահագործում էր նրան: Չդիմանալով քեռու դաժան վերաբերմունքին` նա փախավ Միսիսիպի և այնտեղի գործարաններից մեկում աշխատանքի անցավ: Սակայն հետագայում Բեսը Տեխասի հայտնի կովբոյներից մեկը դարձավ: 1876 թ.-ին նա և Ջոել Քոլինս անունով մի բիրտ մարդ պետք է միասին տեղափոխեին կովերի հոտը դեպի հյուսիս, սակայն նրանք գողացան կովերին, վաճառեցին դրանք և ստացված շահույթը, որ կազմում էր 8000 դոլար, տանուլ տվեցին խաղամոլությամբ:  Նրանք մասնակցել են նաև գնացքի կողոպուտների: Հերթական հանցագործություններից մեկի ժամանակ Տեխասի ոստիկանության աշխատակիցները Բեսին կրակեցին և կրակոցից երկու օր անց` իր 27-րդ տարեդարձին,  նա մահացավ: 

 15  Ջեյմս Ավերել

James Averell

Ենթադրվում է, որ այս մարդը նախրապան է, ում Քեյթ Ուիլսոնի հետ միասին անարդարացիորեն կախաղան են հանել: Սա այն բազում դեպքերից էր, որ Ջոնսոն շրջանի պատերազմի պատճառը հանդիսացավ:  Ջեյմսը բանակային էր, ով ուղարկվել էր ծառայության Յուտա և Բուֆալո: Բուֆալոյում նա կրակեց և սպանեց մի տղամարդու, սակայն երբևէ պատասխանատվության չենթարկվեց դրա համար: Հետագայում նա ագարակատեր դարձավ: Ջեյմսը չէր ընդունում շրջանում հեղինակություն վայելող Ալբերտ Բոթվելին, ով մեծ նախիր ուներ: Քանի որ նրանց վեճը ամիսներ շարունակ չէր հարթվում, Բոթվելն այնպես արեց, որպեսզի նա և Քեյթը հանցագործ ճանաչվեն և սպանվեն:    

 14  Թոմաս Քոլման Յանգեր

Thomas Coleman Younger

Այս պարտիզանը դարձավ Ջեյմս Յանգերի հանցախմբի անդամ իր կրտսեր եղբայրներ Ջիմի, Ջոնի և Բոբի հետ միասին: Իր հոր սպանությունից հետո նա միացավ Կոնֆեդերատիվ բանակին, սակայն 1868 թ.-ին Կենտուկիում գտնվող «Nimrod Long & Co»-ի կողոպուտից հետո նա կողոպուտի կասկածյալներից մեկը դարձավ: Բանկերից բացի, հանցախմբի անդամները առևանգում էին նաև կառքեր և գնացքներ և միշտ անպատիժ էին մնում: Սակայն 1876 թ.-ի սեպտեմբերի 7-ի բանկի կողոպուտի ժամանակ նրանց բախտը չբերեց: Թոմասն ու իր եղբայրները մեղավոր ճանաչվեցին և հետագայում նրանց հանդեպ համաներում կիրառվեց:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել