2008թ.-ին Ռաջո Դեվի Լոհան անունը տարածվեց ողջ աշխարհով մեկ: Այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ կինը հղիացավ արհեստական բեղմնավորման ճանապարհով և դարձավ աշխարհի ամեածեր մայրը: Սակայն նրա քաջ արարքը ոչ բոլորին հիացրեց: Շատերը մեղադրեցին կնոջը և ասեցին, որ նա չի կարողանա մեծացնել դստերը:

Ռաջոն ծննդաբերեց 69 տարեկանում և հրաշքով խուսափեց մահից ծննդաբերական բարդություններից հետո: Արդեն 5 տարի է անցել, նա 74 տարեկան է և իր իսկ խոսքերով դստեր ծննունդն իրեն ավելի ուժեղ է դարձրել և երկարացրել է կյանքը:
Կնոջ միակ ցանկությունն է տեսնել իր աղջկա հարսանիքը և այդ միտքը Ռաջոյին ուժ է տալիս:
Ռաջոն ապրում է Հնդկաստանում, Հիսար գյուղում իր դստեր՝ Նավինի, ամուսնու Բալլոյի և երկրորդ կնոջ՝ Ումիի հետ:

«Չնայած իմ բոլոր հիվանդություններին, ես մինչև օրս ողջ եմ շնորհիվ Նավինի: Նա Աստծո նվերն է և մինչև ես չամուսնացնեմ նրան, չեմ կարող մահանալ: Ես պատրաստվում են Նավինին ամուսնացնել 15 տարեկանում»,- ասում է աշխարհի ամենածեր մայրը:

«Երբ ծնվեց իմ աղջիկը, բժիշկն ասաց, որ ինձ հարկավոր է բացարձակ հանգիստ, սակայն ես նրան չլսեցի, ինչի արդյունքում առաջացման լուրջ առողջական խնդիրներ, բայց որոշ ժամանակ անց ես ապաքինվեցի և կյանքը սկսեց կրկին իր հունով ընթանալ»,- ասում է Ռաջոն:

Չնայած իր տարիքին, Ռաջոն չի անհանգստանում Նավինի ապագայի մասին: Նա գիտի, որ իր մահից հետո իր դուստրն անօգնական չի մնա:
«Նավինը չպետք է մտահոգվի իր ապագայի մասին: Նա ունի հայր և ուրիշ մայր՝ Ումին: Իմ մահից հետո նա միայնակ չի մնա»:



