Emedia.am-ը գրում է.

Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի է ունեցել դեկորատիվ առնետների գեղեցկության մրցույթ:

Ինչպես հայտնում է 62.ua կայքը` այս տարի գեղեցկության մրցույթում հաղթել է Դոնեցկից մի առնետ Տուզիկ անունով: Տարօրինակ այս մրցույթն անց է կացվել կրծողների ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցել են շուրջ 50 կենդանիներ: 

Գեղեցկության մրցույթի ժամանակ կրծողներին հանձնվել են մրցանակներ մի քանի հետաքրքիր անվանակարգերում` ամենածիծաղելի առնետ, ամենանկուղային առնետ, ամենահանգիստ առնետ և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել