Tert.am-ը գրում է.
Տեխասի (ԱՄՆ) կինոթատրոնների ցանցը, որը հայտնի է հակահասարակական կինոայցելուների նկատմամբ իր զրո հանդուրժողականության քաղաքականությամբ, արգելել է Մադոննային այցելել ցանցի բոլոր կինոթատրոնները, երբ նրան տեսել են Նյու Յորքի կինոփառատոնին «12 տարի ստրուկ» ֆիլմի ցուցադրության ժամանակ նամակ գրելիս, գրում է Guardian-ը:
Ականատեսների վկայությամբ՝ երգչուհին պրեմիերայի մեծ մասն անցկացրել է իր Blackberry-ով հաղորդագրություններ գրելով, ինչը դուր չի եկել կինոդիտողներին: Երբ մի կին դիպել է նրա ուսին և խնդրել դադարել գրելը, Մադոննան ասել է, որ դա գործի համար է և շարունակել է գրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/14/madonna-banned-cinema/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել