Հաճախ նայելով ֆիլմերի հերոսուհիներին, մենք նախանձում ենք նրանց խնամված արտաքինին. հարթ թավշյա մաշկ, փայլուն մազեր, սլացիկ կազմվածք... Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում...

Какие секреты красоты встречаются на большом экране?Խորհուրդ №1

Անկրկնելի Վիվիենը (Ջուլիա Ռոբերտս) «Սիրունիկը» ֆիլմից գեղեցկության մի շատ կարևոր գաղտնիք ուներ: Ամեն անգամ զուգարան մտնելիս նա ստուգում էր ատամների մաքրությունն ու օգտագործում ատամնաթել, չէ՞ որ թարմ շնչառությունն ու ատամների ճերմակությունն իդեալական ժպիտի կարևոր բաղադրիչներն են:

Հետաքրքիր է, որ կյանքում Ջուլիա Ռոբերտսը նույնպես ուշադիր հետևում է իր հմայիչ ժպիտին: Դերասանուհին խոստովանում է, որ ատամների մաքրության համար կերակրի սոդա է օգտագործում:

Խորհուրդ №2

Հիշու՞մ եք «Օրենքով շիկահերը» ֆիլմը: Գլխավոր հերոսուհի Էլ Վուդսը (Ռիզ Ուիզերսպուն) միշտ անթերի տեսք ուներ` համադրելով աքսեսուարները, իդեալական սանրվածքն ու ներքին ինքնավստահությունը: Այս շիկահերը դարձել էր ոճի մարմնացում:

Դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը կյանքում նույնպես ձգտում է կատարելության: Նա սիրում է համեղ ուտել, բայց կազմվածքի համար պատրաստ է օրեր շարունակ միայն անյուղ կաթ խմել: Ծննդաբերությունից հետո կազմվածքը վերականգնելու համար նա օրական 5 անգամ ֆիթնեսով էր զբաղվում:

Խորհուրդ №3

Ավելորդ քաշի դեմ այն մշտական պայքարը: Ռենե Զելվեգերը «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմում ինքն իրեն խոսք էր տվել նիհարել: Ինտենսիվ պարապմունքների, վնասակար սովորություններից և համեղ ուտելիքներից հրաժարվելու, ինչպես նաև լավատեսական տրամադրության շնորհիվ դա նրան հաջողվեց:

Դերասանուհի Ռենե Զելվեգերն իր հերոսուհուց նպատասլաց է: Հանուն ֆիլմի նա 13 կիլոգրամով գիրացել էր, իսկ ֆիլմի պրեմիերային կրկին նիհարել: Գիրանալու համար նա քիչ էր շարժվում և շատ ուտում, իսկ նիհարելու համար ամբողջովին հրաժարվել էր յուղոտ ուտելիքից և զբաղվում էր սպորտով:

Какие секреты красоты встречаются на большом экране?Խորհուրդ №4

Անցյալ տարի էկրաններ բարձրացավ «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմը, որտեղ Շարլիզ Թերոնը խաղում էր չար թագուհու դերը: Մենք տեսնում ենք մի տեսարան, որտեղ
Շարլիզը դուրս է գալիս կաթնային վաննայից:

Ըստ ֆիլմի սյուժեի նրա գեղեցկությունն իհարկե դրանով չէր պայմանավորված, բայց մաշկի վրա կաթի հանգստացնող ու խոնավացնող ազդեցությունը հայտնի է դեռ վաղնջական ժամանակներից: Այս մեթոդի ջատագովներից են Կլեոպատրան և սուպերմոդել Սինդի Կրոուֆորդը:

Խորհուրդ №5

Գեղեցկության նրբագեղ գաղտնիքի հանդիպում ենք «Գեյշայի մեմուարները» ֆիլմում: Ճապոնացի գեյշաները դեմքին էին քսում սոխակի ծեռտից պատրաստված դիմափոշի: Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց այն իսկապես զարմանալի ազդեցություն է գործում: Այս էկզոտիկ բաղադրիչից պատրաստված դիմակն օգնում է մաշկը դարձնել հարթ, մաքուր և մարգարտե փայլ է հաղորդում:


Խորհուրդ №6

Ցանկացած կին կարող է իսկական լեդի դառնալ: Հենց դրա մասին են մեզ պատմում այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են «Միս ազգակցություն», «Ինչպես դառնալ արքայադուստր», «Ծառայողական սիրավեպ» ֆիլմերը:

Բայց երիտասարդության և գեղեցկության ձգտումը կարող է թանկ նստել: Հիշեք օրինակ «Մահը սազում է նրան» կամ «Դորիան Գրեյ» ֆիլմերը: Մեկ ներարկումն օգնեց երկու կանանց կրկին երիտասարդ լինել, բայց մեդալն մյուս կողմ ուներ, իսկ Դորիանն այդպես էլ չկարողացավ զգա փոխադարձ սիրո ուժը: Վախեցնող է, չէ՞: Ուստի մի մոռացեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել