Վաղվանից մեկնարկում են Կապան քաղաքին նվիրված օրերը: Առարկայական որևէ միջոցառում, որը կարող է մարզկենտրոնում տոնախմբություն համարվել այդպես էլ չտեսա: Իմ կարծիքով արարողակարգային ձեռնարկներ են` ոչ ավելին: Ամենով հանդերձ, կարծում եմ քաղաքը ու կապանցին ՊԵՏՔ Է կարևորվի: Եվ դրա համար առաջարկում եմ,վաղը կայանալիք ավագանու նիստում որոշում կայացնել ու դիմել ՀՀ նախագահին:Առաջարկելով` հաշվի առնելով Կապանին հերթական անգամ քաղաքի կարգավիճակ շնորհելու 75 ամյակը և որ 2014թ. մայիսի 12-ին լրանում է հրադադարի 20 ամյակը ԿԱՊԱՆԻՆ պարգևատրել օրինակ` ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ: Հենց քաղաքին: Պետությունը այդպես էլ անկախության ողջ ընթացքում չկարողացավ արժանի գնհատել Կապանի ու կապանցու դերակատարումը անկախության, արցախյան գոյամարտի ու սահմանների պատերազմի ժամանակ ցուցաբերած նվիրումի համար և կարծում եմ այս փոքրիկ քայլը միասնական շնորհակալություն կարելի կլինի դիտել թե քաղաքին թե կապանցուն: Աննախադեպ քայլ կլինի, բայց դե Կապանն էլ աննախադեպ դրակատարություն ունեցել է, թեև մինչ օրս չի գնհատվել....
Կից նյութն` այստեղ