1.Ներիր,ես սխալ էի:
2.Մի անհանգստացիր,հիմա էս 4–ին էլ մի լավ դաս կտամ.ես կառատեի սև գոտի ունեմ:
3.Սիրելիս,վստա՞հ ես,որ բավականաչափ խմել ես արդեն:.
4.Ես մի փոքր շատ եմ խոսում չէ՞.
5.Ավելի ճիշտ կլինի ձենս կտրեմ,նստեմ տեղս:
6.Ես ինքս կգնամ գնումների,դու գնա ընկերներիդ հետ գարեջուր խմելու:
7.Ինչու՞ ես այս ժամին տանը:Ինչու՞ ես ընկերներիդ մենակ թողել,գնա միացիր նրանց,ամոթ է:
8.Դու գինովցած ավելի գեղեցիկ ես:
9.Կարող ես գնալ որևէ տեղ ընկերներիդ հետ,ես դեմ չեմ:
10.Ինչու՞ պետք է այսքան շուտ դուրս գալ խաղատնից:Հազիվ եկել ենք էլի,արի մինչև վերջ մնանք:
11.Ավելի լավ է արի խմենք ու ֆուտբոլ նայենք,իսկ սերիալը կսպասի:
12.Ես ինքս կարող եմ փոխել մեքենայի յուղը,մի անհանգստացիր:
13.Քո մայրիկը,օ,ներեղություն մեր ՄԱՄԱ-ն,իսկապես ինձնից համեղ է պատրաստում:
14.Ի՞նչ Վաելնտինի օր,ի՞նչ Մարտի 8,ավելի կարևոր գործեր կան:
15.Հա,ինչ խոսք, ընկերների հետ որսի գնալն ավելի կարևոր է,ամուսնության տարելիցը մյուս տարի էլ կարող ենք նշել:
16.Դու առանց այն էլ հոգնած ես,պառկիր,ես ինքս կարող եմ 5 րոպեն մեկ գնալ ու խոհանոցից բերել քեզ այն,ինչ ուզում ես:
17.Լավ,մեքենա է,հազար բան կարող է պատահել:Դու ղեկին հետևիր,իսկ ես կհրեմ այն:
18.Ոչ,այս մուշտակը շատ թանկ է,ես կարող եմ իմ անցյալ տարվա վերարկուն էլ հագնել:
19.Արդեն 4–րդ անգամ քեզ ինչ-որ Վազգեն`արհեստավորից «Արագացրու» բավանդակությամբ հաղորդագրություն է գալիս,գուցե իսկապես կարևոր բան է,գնա:
20.Տոպրակները ես ինքս կբերեմ,դու գարեջրին ուշադիր եղիր,հանկարծ չգցես:
21.Այնպես եմ սիրում,երբ քնիդ մեջ խռռացնում ես:Ավելի հանգիստ եմ քնում:
22. Չէ,դու անփույթ չես,հասկանում եմ,ուղղակի գերծանրաբեռնված ես:
23.Սրանից հետո կլսեմ քեզ: Այլևս երբեք այդպիսի բան չի կրկնվի:
24.Ասում եմ,ինչ լավ արեցի,որ էդքան ուզողներիս մեջ հենց քեզ ընտրեցի:
Իհարկե, այս ամենին պետք է հումորով վերաբերվել:
Չնայած արտահայտություններ կան, որոնք իսկապես կարելի է մեկ-մեկ անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել