1.Սիրելիս,կարող ես օգտվել մեքենայիցս երբ կամենաս:
2.Թանկագինս,ես կարող եմ ևս 2 ժամ սպասել մեքենայի մեջ միչ դու «արագ» կպատրաստվես:
3.Ինչու՞ես այդքան քիչ գումար վերցնում;Բա որ աչքովդ մի գեղեցիկ բան ընկնի,ամբողջը վերցրու:4.Դու միակն ես ու անկրկնելին:
5.Մի անհանգստացիր,ես ինք մի բան կպատրաստեմ:
6.Չե՞ս կարծում,որ երկար ժամանակ է,ինչ չեմ տեսել սիրելի զոքանչիս:
7.Դու ինչպես միշտ ճիշտ ես:
8.Եթե ես քեզ ձանձրացրել եմ,կարող ես այլ հետաքրքրություններ գտնել,ես դեմ չեմ:
9.Ընթրիքը վառել ես:Ինչ կա դրա մեջ,նորմալ է:
10.Կարծում եմ, դու ճիշտ ես,խմելու մեջ ոչ մի լավ բան չկա:
11.Պաշտում եմ հուզիչ ռոմանտիկ ֆիլմեր դիտել:
12.Ես իհարկե մեծ հաճույքով կմնամ ընկերուհուդ երեխայի հետ,դուք գնացեք ձեր գործերով:
13.Ես գիտեմ,որ սխալ եմ,ինչպե՞ս կարող եմ քավել մեղքերս:
14.Քեզնից բացի ոչ մեկին չեմ նկատում:
15.Ինչ խոսք,դու ավելի խելացի ես:
16.Իսկ առանց դիմահարդարման դու ավելի գեղեցիկ ես:
17.Ես շատ քիչ ժամանակ ունեմ,բայց դու հավանաբար կհասցնես պատմել թե ինչ էր հագել երեկ Խոսե Իգնասիոն:
18.Ինչ տարբերություն թե ինչ է սա ու ինչ արժե,եթե հավանում ես,կգնենք:
19.Ինչ հաճելի է,երբ հանգստյան օրերին ընկերուհիներդ առավոտ շուտ մեզ հյուր են գալիս:
20.Միայն ինձ համար ենք գնումներ անում:Արի քեզ համար էլ մի բան գնենք,օրինակ մուշտակ:
21.Սիրելիս, դու երևի հոգնած կլինես,հանգստացիր,ես ինքս կարդուկեմ շապիկս:
22.Տանել չեմ կարողանում հարբած ընկերներիս,ոչ մի կարգին թեմա չունեմ նրանց հետ:
23.Մի կտոր էլ տորթ կեր,թմբլիկությունը քեզ սազում է:
24.Կարծում եմ արդուզարդտ հնացել է,նորը գնելու ժամանակն է:
Ինչ խոսք,այս ամենին պետք է հումորով վերաբերվել:
Չնայած արտահայտություններ կան,որոնք իսկապես հաճելի կլիներ լսել :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել