Evleaks-ը վերջերս ներկայացրել էր նոր մանրամասներ կապված Nokia ընկերության նոր պլանշետի՝ Lumia 2520-ի հետ, որը թողարկվելու է հոկտեմբերի 22-ին Աբու-Դաբիում: Ըստ նրա հաղորդած տեղեկությունների սարքը շուկա դուրս կգա չորս գույնով՝ սև, սպիտակ, կարմիր և երկնագույն:

2528242bae4277e21004c9032003

Ըստ վերջին տեղեկությունների պլանշետը կստանա 10.1 դյուրմանոց IPS դիսփլեյ՝ բարձր լուսավորությամբ, Qualcomm Snapdragon 800 հզոր պրոցեսոր, 6.7 ՄՊ հիմնական տեսախցիկ Carl Zeiss օպտիկայով, 32ԳԲ ներքին հիշողություն, microHDMI և microUSB բնիկներ:

b1d2be840b96ffff8f5d67bdf80b02d3c1911f132ed8be216e9e869c

Պլանշետը կկշռի 590 գրամ, իսկ հաստությունը կկազմի 8.9մմ: Nokia ընկերության ծրագրերի միջոցով պլանշետի գործողությունները կարող են վերահսկվել և կարգավորվել Windows RT համակարգի միջոցով: Սարքի գինը ԱՄՆ-ում կսկսվի 490 դոլարից:

e13c5d8605f20e994b5000e0b987

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել