Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում։
Երբ կինն ասում է, որ բան չունի հագնելու, նշանակում է, որ նոր շոր չունի: Իսկ երբ տղամարդն է ասում, ուրեմն` մաքուր շոր չունի:
Այն տղամարդը, որը սիրո մասին խելոք է խոսում, այնքան էլ սիրահարված չէ։
Տղամարդը վազում է կնոջ ետևից, քանի դեռ կինը չի բռնել նրան:
Կանայք, ինչպես երեխաները, շատ են սիրում ասել «ոչ» իսկ, տղամարդիկ, ինչպես երեխաները, ամեն ինչ լուրջ են ընդունում:
Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց վատ տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը։
Տղամարդը, եթե նույնիսկ հասկանար, թե ինչ է մտածում կինը, միևնույն է` չէր հավատա:
Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են միայն նրան, ում սիրում են։
Տղամարդն այն մարդն է, ում համար ավելի հեշտ է մահանալ սիրած կնոջ համար, քան ապրել նրա հետ:
Բոլոր տղամարդիկ բաժանվում են 3 մասի` 1. խելացի, 2. հարուստ, 3. խելացի և հարուստ, բայց երկնագույն:
Տղամարդը երգում է 3 դեպքում. երբ ամեն ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն ինչ լավ է` ուրախությունից և երբ ամեն ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից:
Տղամարդը, որն ընդունում է իր սխալը, երբ իսկապես սխալ է, իմաստուն է: Տղամարդը, որն ընդունում է իր սխալը, երբ ճիշտ է, ամուսնացած է: