Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։


Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:


Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին և հայրապետական շքախմբի անդամներին եկեղեցու առջև մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով դիմավորել են Սվերդլովսկի նահանգի հայ համայնքի բազմահազար հայորդիներ` գլխավորությամբ Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել