Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
Վերջին 100 տարում երկրագունդը բազմաթիվ աղետներ է տեսել և լուսանկարչության զարգացման հետ ավելի է դյուրինացել այդ աղետները և դրանց հետևանքները դոկումենտացնել: Այս ֆոտոշարքի նկարների մի մասն ընտրվել է, որովհետև անհավանական գեղեցիկ են, իսկ մի մասն էլ, որովհետև շոկային են, բայց դրանց միավորում է մեկ բան. բոլորը ֆիքսել են բնական աղետները ու կամ դրանց հետևանքները:
12 Գվատեմալայի Սողանք (2007)
2007 թվականին Գվատեմալա Սիթի քաղաքում մեկ տասնյակից ավել տներ անցան գետնի տակ՝ ընկնելով սողանքի արդյունքում առաջացած 30 հարկանի շենքի խորություն ունեցող փողրատի մեջ:
250 հազար մարկային կյանք խլած այս ցունամին հետևանք էր պատմության մեջ գրանցված 3-րդ հզորագույն երկրաշարժի:
10 Սինդհի վարարումը (2011)
Պակիստանի այս շրջանը հատկապես ուժեղ էր տուժել վարարումից: Որպեսզի պատկերացում կազմեք դրա մասշտաբների վրա նայեք այս նկարին. ջուրն այնքան շատ էր, որ միլլիոնավոր սարդեր, չունենալով պատսպարվելու տեղ, մագլցել էին ծառերի վրա և պատել դրանք իրենց սարդոստայններով:
Այս նկարը արվել է 2010 թվականին, բայց Հավայան կղզիներում գտնվող Կալապանա հրաբխից լավայի գետեր են հոսում արդեն 30 տարի շարունակ, որոնք արդեն հասցրել են ոչնչացնել մի քանի գյուղեր:
8 Պինատուբո հրաբխի ժայթքումը (1991)
Այս նկարը նայելուց կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ ինչ որ հոլիվուդյան ֆիլմի դրվագ է, բայց սա լրիվ իրական լոււսանկար է, որն արել է Ալբերտ Գարսիան՝ Պինատուբո հրաբխի ժայթքման ժամանակ՝ Ֆիլիպիններում: Ժայթքումն այնքան ուժեղ էր, որ դրա արդյունքում հյուսիսային կիսագնդում ջերմաստիճանը նվազեց մի քանի տարով:
2008 թվականին Սայմոն Գրեյին հաջողվեց ֆիքսել տեսախցիկով այս խիստ հազվագյուտ մահաբեր բնական երևույթը Միացյալ Թագավորության Բանգոր քաղաքի մոտ:
Դեղին գետի վարարումը հավակնում է լինելու պատմության ամենամահաբեր բնական աղետը, որը 1931 թվականին խլեց 4 միլլիոն մարդու կյանք:
Չելլենջերը պայթեց օդում՝ մեկնարկից ընդամենը 73 վայրկյան անց: Զոհվեցին բոլոր տիեզերագնացները, իսկ շաթթլի բեկորները ընկան մեծ մակերեսի վրա: Աղետի պատճառը շաթթլի թերմապահպանիչ սալիկներից մեկի պոկվելն էր մեկնարկի ժամանակ, որը վնասել էր շարժիչներից մեկը:
Դեղին գետի երկրորդ վարարումը տեղի ունեցավ առաջինից 7 տարի անց, բայց այս անգամ լրիվ մարդածին պատճառներչով: Սա հավանաբար պատմության ամենախոշոր տեղանքային մարտավարության կիրառության օրինակն է: Չինական իշխանությունները որոշեցին պայթեցնել մի շարք կարևորագույն ջրախպատնեշներ, որպեսզի կանգնեցնեն ճապոնական զորքերի առաջխաղացումը: Դա նրանց հաջողվեց, բայց մեկ միլլիոն քաղաքացիական անձնաց կյանքի գնով:
Այս լուսանկարը այն բացառիկ լուսանկարներից է, որոնք արվել են Տիտանիկի խորտակման վայրի մոտ՝ Կարպատիա փրկարար նավի վրայից:
Այդքան շատ չեն մարդկության պատմության մեջ այն աղետները, որոնք խլած լինեն այնքան կյանք, որքան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որը պատմության խոշորագույն նմանօրինակ ակտերից մեկն էր: Լուսանկարում հրշեջները փլատակների տակից դուրս են բերում Նյու Յորքի հրշեջ ծառայության սիրելի հոգևորականի՝ Հայր Մայքլ Ջադջի դին:
Երբ 1985 թվականին կոլումբիական Արմարո քաղաքի մոտ ժայթքեց հրաբուխ, դրա ու դրա արդյունքում առաջացած վարարման ու մոխրի տեղումների արդյունքում զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Այս աղետի խորհրդանիշը դարձավ Օմարիա Սանչեսը, ում երեք օր շարունակ փորձում էին հանել փլատակների տակից, բայց ապարդյուն:
Միակ բանը, որ մնում էր փրկարարներին, այդ ողջ ընթացքում գտնվել Օմարիայի կողքին, ով խոսում եր, երգում էր ու աղոթում էր նրանց հետ: Նա անգամ կարողացավ հրաժեշտ տալ հարազատ մորը՝ ազգային հեռուստատեսության եթերով, մնալով անզոր ու անօգնական: Լուսանկարիչը իր այս նկարով բևեռեց միջազգային հանրության ուշադրությունն այս աղետի վրա, ինչպես նաև այն բանի, որ կարելի էր խուսափել այդքան մեծաքանակ զոհերից, եթե տեղական իշխանությունները ավելի խոհեմ ու հմուտ գործեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել