1in.am-ը գրում է.

Տոնական Երևանի տարբեր հատվածներում, այդ թվում նաև Աբովյան փողոցի`Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում, կազմակերպվել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային և հանրապետական սիմպոզիումներում և պլենարներում հաղթած կամ մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակների ստեղծագործություններ: 

Ներկայացված աշխատանքները թեմատիկ սահմանափակում չեն ունեցել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել