Այսօր կխոսենք Հնդկաչին թերակղզում գտնվող մի գեղեցիկ ու խորհրդավոր երկրի մասին, որը խորհրդային շրջանում մեզ հայտնի էր որպես Բիրմա, իսկ այսօր կոչվում է Մյանմար:
- Մինչեւ 1989 թ. երկրի անվանումներն են եղել` Բիրմա (Բիրմայի Միություն), Բիրմայի Միության Սոցիալիստական Հանրապետություն: 1989 թ-ից Բիրմայի զինվորական իշխանությունները վերանվանեցին այն Մյանմար (Մայնմարի Միություն):
- Բիրման գտնվել է Բրիտանիայի տիրապետության տակ 62 տարի (1824-1886թթ.), եղել է Հնդկական կայսրության մաս: Հնդկաստանի վարչական շրջան էր մինչեւ 1937 թ., որից հետո դարձել է առանձին, ինքնակառավարվող գաղութ: Անկախություն է ձեռք բերել Բրիտանական Համագործակցությունից 1948 թվականին:
- Երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 89%-ը, բուդդայական կրոնի հետեւորդ է: Մյանմարի պետական լեզուն բիրմերենն է, սակայն լայն տարածում ունի նաեւ անգլերենը:
- 2005 թվականի նոյեմբերից երկրի մայրաքաղաքն է Նեյպիդո քաղաքը, որի անվանումը բիրմերենից թարգմանվում է որպես “արքայական երկիր”, սակայն նախկին մայրաքաղաք Յանգոնը (Ռանգուն), 4 մլն. բնակչությամբ, շարունակում է մնալ Մյանմարի տնտեսական եւ մշակութային կենտրոնը:
- Մյանմարի բնակիչները չունեն ո՛չ հայրանուններ, ո՛չ ազգանուններ, միայն անուններ: Ավելին, մարդիկ այստեղ կարող են կյանքի ընթացքում մի քանի անգամ անուն փոխել:
- Մյանման կոչում են “Ոսկե պագոդաների երկիր”, քանի որ ողջ երկրի տարածքում հիանալի վիճակում պահպանվել են հազարավոր պագոդաներ, տաճարներ եւ մեհյաններ:
- Մյանմարում է գտնվում “Աշխարի ամենամեծ գիրքը”, որն իրենից ներկայացնում է մարմարե սալիկների վրա գրված բուդդայական սրբազան տեքստերի հավաքածու: Գիրքի բարձրությունը 1,5 մ է, լայնությունը՝ 1 մ, հաստությունը՝ 12,7 սմ:
- Բիրմական խոհանոցը շատ նման է հնդկական եւ չինական ազգային խոհանոցներին, հարուստ է համեմունքներով եւ կծու ուտեստներով: Քանի որ բիրմացիները բուդդիստներ են, նախընտրում են սննդում չօգտագործել մսեղեն, հազվադեպ, հիմնականում տոն օրերին նրանք իրենց թույլ են տալիս ճաշակել թռչնի կամ ոչխարի միս: Բիրմական խոհանոցի հիմնական բաղադրիչներն են բրինձը, սխտորը, կոկոսը, պղպեղը եւ այլն:
- Քանի որ Մյանմարը երկար տարիներ մեկուսացած է եղել արտաքին աշխարհից, այժմ այդ երկիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում: 2012 թվականին Մյանմար է այցելել 1 մլն. զբոսաշրջիկ, վերջիններիս հարմարավետության մասին հոգալով, երկրի կառավարությունն այժմ զբաղվում է նոր հյուրանոցների կառուցմամբ:
10. Ամեն տարի հեղինակավոր “The New York Times” հանդեսը հրապարակում է մոլորակի ամենահետաքրքիր վայրերի անունները, որտեղ արժե այցելություն կատարել: 2012 թվականին այդ վայրերի ցանկում հանդեսը Մյանմարին հատկացրել էր 3-րդ տեղը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել