Coca-Cola is Dangerous!!! Be Careful!!! Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Փեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886թ., եւ սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների եւ իմպոտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով` Կոկա բույսերի տերեւների էքստրակտով եւ Կոլա բույսի պտուղների հանուկով:
Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք` Կոկաինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում Կոկաինը դեղ էր համարվում: Այդ պահից սկսած Կոկա-Կոլայի բաղադրությունը փոխվեց. Կոկաին նրա մեջ այլեւս չկար, սակայն ըմպելիքի բնական համեմունքների բաղադրությունը գաղտնի դարձրին։ Վստահությամբ կարելի է ասել` Կոկա-Կոլայի բաղադրության մեջ Կոկաին այլեւս չկա, բայց այդ դեպքում ո՞րն է Կոկա-Կոլայի վնասը...
Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է` Օրթոֆոսֆորային թթու։ Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար։
Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաեւ Ֆրեոնների կազմի մեջ` արդյունաբերական սառցախցիկների համար։
Դժբախտաբար, Օրթոֆոսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ։ Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազավորված ըմպելիքներ արտադրող շատերի կողմից։
Անց է կացվել փորձ, Օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ։ Որոշ ժամանակ անց` ատամը քայքայվել է: Այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այս ըմպելիքը...
Աշխարհում Օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը եւ մեր ատամները...
Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաեւ Ոսկրային Համակարգի վրա, քանի որ ոսկրերից լվանում է Կալցիումի (Ca)-ի աղերը։
Ոսկրերից լվացված Կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ եւ բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձեւավորմանը...
Կոկա-Կոլայի բաղադրության մեջ մտնում է նաեւ Ազոռուբին եւ Կարմաուզին` արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 եւ E124 կոդերով։
Ինչպես ցույց են տալիս Եվրոպայի գիտնականների հետազոտությունները` այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղեւային շերտը։ Հենց այդ պատճառով Ազոռուբինը եւ Կարմաուզինը Արգելված են Եվրոպայում։ Կոկա-Կոլայի բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի Կոֆեինը։ Կոֆեինը խթանող ազդեցություն ունի Նյարդային Համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում` արյան ճնշումը։ Սակայն, մոտ 3-6 ժամ անց` Կոֆեինի խթանող ազդեցությունը անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու Դեպրեսսիան... Կոկա-Կոլայի ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ շաքարավազ. 1բաժակ ըմպելիքին` 5 ամբողջական թեյի գդալ։
Կասկածամիտները կասեն, որ կա առանց շաքարի Դիետիկ Կոկա-Կոլա։ Այդ դեպքում, ի՞նչն է ապահովում Դիետիկ Կոկա-Կոլայի քաղցր համը։ Ահա եւս մի սննդային հավելում` E951 կամ` Ասպարտամ։
2005թ. իտալացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են Ասպարտամը եւ եկել այն եզրակացության, որ այդ սննդային հավելումը հրահրում է Չարորակ Ուռուցքների գոյացումը...
Դիետիկ Կոկա-Կոլան Չ՛պետք է օգտագործեն նաեւ Դիաբետով տառապող հիվանդները, քանի որ Ասպարտամը շաքարի մակարդակն արյան մեջ դարձնում է անվերահսկելի։ Դիետիկ Կոկա-Կոլան Չ՛ի օգնի նաեւ նիհարել ցանկացողներին` Ասպարտամը հրահրում է բարձր ախորժակ։ Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է` Ֆենիլկետոնուրիան։ Չնայած Կոկա-Կոլայի վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին` այն առաջվա պես շարունակում է մնալ Ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա...
Այս երեւույթը բացատրել դժվար է... Միգուցե նաեւ` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ։
Այս հոդվածը ընդամենը մտածելու առիթ է տալիս` Խմե՞լ, թե Չ՛խմել այս ըմպելիքը -> Որոշողը դուք եք!
P.S.: Եղե՛ք Իրազեկված