Pastinfo.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականից հետո Հարավային Ամերիկայից ֆուտբոլի համաշխարհային ստուգատեսին մասնակցելու իրավունք է նվաճել Կոլումբիայի ընտրանին:
Սեփական դաշտում երեք գոլ փոխանակելով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի մյուս թեկնածու չիլիացիների հետ՝ կոլումբիացիները մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ լուծեցին իրենց առջև դրված խնդիրը: Կոլումբիայի հավաքականը 5-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մինչ այդ լավագույն արդյունքը եղել է 1990 թվականին 1/8 եզրափակիչ հասնելը:
Հարավային Ամերիկայի գոտու ընտրական մրցաշարի աղյուսակում հետևյալ պատկերն է. Արգենտինա՝ 29 միավոր (14 խաղում), Կոլումբիա՝ 27 (15), Էկվադոր՝ 25 (15), Չիլի՝ 25 (15), Ուրուգվայ՝ 22 (15), Վենեսուելա՝ 20 (16), Պերու՝ 14 (14), Պարագվայ՝ 12 (15), Բոլիվիա՝ 11 (15):
Բրազիլիայի հավաքականը մրցաշարի կազմակերպիչ երկրի իրավունքով ազատված է ընտրական խաղերից և միանգամից կմասնակցի եզրափակիչ փուլին: