Emedia.am-ը գրում է.
Չինաստանի արևելքում տեղի ունեցած լցանավի պայթյունի արդյունքում 7 մարդ մահացել և մեկը վիրավորվել է:
Ինչպես հայտնում է Xinhua News-ը` 7 մարդ է մահացել և մեկ մարդ վիրավորվել են նավթային լցանավի պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի առավոտյան Նինբո քաղաքի մոտակայքում: Լցանավը, որի մեջ տեղի է ունեցել պայթյունը և նրան հաջորդած հրդեհը, գտնվում էր վերանորոգման փուլում:
Հրշեջներին հրդեհը մարել հաջողվել է միայն երկու ժամ անց: Պայթյունի արդյունքում տեղի է ունեցել նավթի մասնակի արտահոսք:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=45847/chinakan+lcanavi+mej+texivo%D6%82necac+paytyuni+patcharov+7+mard+e+mahacel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել